տուն Սպորտ Չեխը մտադիր է լքել Չելսին

Չեխը մտադիր է լքել Չելսին

79
0

ng33E39021-53CF-4674-9316-AD60C421FA00

Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը հայտարարել է, որ պատրաստվում է լքել ակումբը, եթե շարունակի մնալ փոխարինողների նստարանին։

«Հաշվի առնելով Եվրո 2016-ը՝ ես ժամանակ չունեմ նստելու փոխարինողների նստարանին առանց խաղային ժամանակի։ Եթե իրավիճակը չփոխվի, մտադիր եմ ակումբը լքելու որոշում կայացնել», — ասել է նա։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Այս մրցաշրջանում Չեխն անցկացրել է ընդամենը մեկ հանդիպում՝ Անգլիայի պրեմիեր լիգայում փոխարինման դուրս գալով «Արսենալի» հետ խաղում։ Պետր Չեխը հիմնական կազմում տեղ ունենալու համար մրցակցում է Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուայի հետ։

Տեղեկացնենք, որ Չեխը «Չելսի» է տեղափոխվել 2004 թվականին՝ այդ ակումբի կազմում անցկացնելով 480 հանդիպում։