7
Չեխիայի հեռուստահեռարձակող խոշորագույն ընկերությունը՝ Չեխական հեռուստաընկերությունը սխալմամբ հաղորդել է, որ ԽՍՀՄ-ն է սկսել երկրորդ համաշխարհային պատերազմը: Ինչպես հաղորդում է Radio Praha-ն՝ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ին:
«Լեհաստանը հիշում է սովետական ներխուժման 75-ամյակը: 1939թ.-ի սեպտեմբերի 17-ի իրադարձությունները Եվրոպայում սիզբ դրեցին Երկրորդ համաշխարհային պատերազմին», * հաղորդավար Յանա Պերոուտկովայի խոսքերն է մեջբերում ITAR-TASS-ը:
Նշենք, որ Երկրորդ աշխարհամարտը մեկնարկել է 1939թ.-ի սեպտեմբերի 1-ին՝ Լեհաստանի վրա Ֆաշիստական Գերմանիայի հարձակմամբ:
Ներկայում Չեխիայի հեռուստառադիոհեռարձակման խորհուրդը հետաքննում է միջադեպը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հեռուստաընկերությունը կարող է տուգանվել: