տուն Լուրեր Չենք կարող ասել, որ Իրանում ամեն ինչ նորից չի սկսվի. իրանագետ

Չենք կարող ասել, որ Իրանում ամեն ինչ նորից չի սկսվի. իրանագետ

102
0

Ներկայումս Իրանում կրքերը հանդարտվել են, իրավիճակը հանգիստ է, բայց չենք կարող ասել, որ ամեն ինչ նորից չի սկսվի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց իրանագետ Ահարոն Վարդանյանը` անդրադառնալով վերջին շրջանում Իրանում անցկացվող ցույցերին. «Մինչև սկսվելն էլ ոչ ոք չէր կարող ասել, որ նման բան կսկսվի: Իրանը բավականին անկանխատեսելի, բազմաշերտ երկիր է: Եվ այս առումով մեզ և ընդհանրապես աշխարհի համար բարդ է նման տիպի կանխատեսումներ անելը: Իսկ հիմա լավ է, որ իրավիճակը հանգիստ է, որովհետև այդ հանգիստ, կայուն վիճակը տարածաշրջանում բխում է բոլորի շահերից, մասնավորապես, Հայաստանի»:

Իրանագետի խոսքով՝ Հայաստանի համար կարևոր է, որ Իրանում հանգիստ վիճակ լինի. «Հայաստանին պետք է, որ Իրանը զբաղված չլինի ներքին խնդիրներով, որովհետև մենք Իրանի հետ կապված ունենք բազմաթիվ ծրագրեր՝ տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, որոնք կյանքի կկոչվեն միայն խաղաղ Իրանի պարագայում»:

Բանախոսը նաև հավելեց, որ Իրանում ինչ ղեկավարություն էլ լինի, Հայաստանի հետ հարաբերությունները չեն փոխվի, թեև Իրանի հետ լավ հարաբերությունները կախված են նաև Հայաստանից:

ԷՄՄԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ