«Մանչեսթեր Յունայթեդը» երեկ տոնեց առաջին հաղթանակը Չեմպիոնների լիգա վերադառնալուց հետո` «Օլդ Թրաֆֆորդում» 2:1 հաշվով առավելության հասնելով Վոլֆսբուրգի նկատմամբ: Այս մասին հայտնում է Bleacher Report կայքը:
«Մանչեսթեր Սիթին» նույնպես ետ չի մնացել համաքաղաքացիներից` Սեխիո Ագուերոյի գոլի շնորհիվ հաղթելով Մյունխենգլադբախի «Բոռուսիային»
«Ռեալ Մադրիդը» պահպանում է Չեմպիոնների լիգայում այս տարի գրանցած 100 տոկոսանոց արդյունքը շվեդական «ՄԱլմյոյին» հաղթելուց հետո:
Այլ հետաքրքիր խաղերից «Յուվենթուսն» ու «Պարի Սեն Ժերմենը» առավելության են հասել համապատասխանաբար «Սևիլյայի» և Դոնեցկի «Շախտյորի» հանդեպ, իսկ Մոսկվայի «ԲԿՄԱ»-ն Մոսկվայում 3:2 հաշվով հաղթել է «ՊՍՎ Էյնդհովենին»:
Երեկոն անհաջող էր Մադրիդի «Աթլետիկոյի» համար: Մադրիդցիները 2:1 հաշվով սեփական հարկի տակ զիջել են «Բենֆիկային»: