տուն Սպորտ Չեմ պատրաստվում մրցել Ռոնալդուի հետ. Մեսսի

Չեմ պատրաստվում մրցել Ռոնալդուի հետ. Մեսսի

124
0

lionel-messi-and-cristiano-ronaldo

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ իր և Մադրիդի «Ռեալի» պարտուգալացի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի միջև մրցակցություն չկա: 27-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ պետք է կենտրոնանալ թիմի ելույթների վրա:

«Ես չեմ մտածում Կրիշտիանու Ռոնալդուի կամ մեկ այլ ֆուտբոլիստի հետ մրցակցելու մասին: Ես չեմ մտածում ֆուտբոլի պատմության մեջ իմ զբաղեցնելիք տեղի մասին, ես ուղղակի ցանկանում եմ զարգանալ ու ակումբի հետ տիտղոսներ նվաճել:

Հատկապես որ այս ամառ «Բարսելոնան» մի քանի հիանալի ձեռքբերում է կատարել, նորեկներն արագորեն հարմարվել են թիմում և մենք այժմ հիանալի կազմ ունենք», — Արգենտինայի հավաքականի առաջատարի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «կապտանռնագույնների» ֆուտբոլիստը հերթական անգամ շեշտել էր, որ երբեք չի ծրագրել լքել կատալոնական ակումբը: