«Ես չեմ ողջունում այդ հանդիպումը»,- այսօր լրատվամիջոցներին ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, երբ հարցրին Քոչարյանի եւ ՌԴ դեսպանի վերջերս տեղի ունեցած հանդիպման մասին:
Հարցին՝ Արարատ Միրզոյանը չի՞ կարծում, որ Քոչարյան-ՌԴ դեսպան հանդիպումը անուղղակի Պուտին-Քոչարյան հանդիպումն է, ԱԺ նախագահն ասաց, որ անձնական հարաբերություններ կարող են ունենալ բոլորը աշխարհում: Սակայն Պուտինի հետ Քոչարյանի հետ հարաբերությունները չեն կարող ազդել մեղադրանքի կամ արդար դատաքննության վրա: «Մեր պետությունների միջեւ որեւէ անլուծելի, կնճռոտ հարց չկա»,- ասաց պարոն Միրզոյանը:
Միրզոյանը կարծում է՝ ՌԴ իշխանությունները հարգանքով են վերաբերվում մեր երկրի ինքնիշխանությանը եւ չեն միջամտի մեր երկրի ներքին հարցերին: