տուն Լուրեր Չեմ կարծում` ինքը մասսայական տեղերում նման կերպ պահեր իրեն. Առաքել Մովսիսյանը` Մհեր...

Չեմ կարծում` ինքը մասսայական տեղերում նման կերպ պահեր իրեն. Առաքել Մովսիսյանը` Մհեր Սեդրակյանի մասին

93
0

Shmays

«Նախ, առաջինը ասեմ՝ ինձ են բոլորը միանում, ես չեմ միանում, չեմ հավատում իմ գործընկերը լրագրողներին ինչ-որ վատ բան ասած լինի, երևի իր լեզուն լավ չեն հասկացել»,-  այսօր լրագրողների հետ զրույցում ասաց հանրապետական խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս)` պատասխանելով լրագրողների հարցին, թե կմիանա՞ լրագրողների ակցիային:

Հիշեցնենք` լրագրողները վաղը` փետրվարի 23-ին, ակցիա են կազմակերպելու, որով իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն  ընդդեմ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի, որը վիրավորել էր լրագրողներին:

Առաքել Մովիսիյանը, սակայն, չի հավատում, որ Մհեր Սեդրակյանը կարող էր վիրավորել լրագրողներին. «Ես չեմ նայել, հավատում եմ իմ գործընկերոջը և ընկերոջը: Չեմ կարծում` ինքը նման մասսայական տեղեր նման կերպ պահեր իրեն»:

Պատգամավորը պնդեց, որ իր հետ կապված ևս գրել են բաներ, որոնք չեն եղել:

«Էնքան ա եղել՝ ես բան չեմ ասել, իմ մասին գրել են: Ես ի՞նչ իմանամ՝ սարքել են, թե փողոցի խոսակցություն ա, բերել են Ազգային ժողով են մտցրել: Իմ վրա էլ են սարքում, իմ ասածները նորմալ չեն գրել, ինչ պետք ա՝ էն են գրել»,- իր տեսակետը հայտնեց Հանրապետական պատգամավորը: