տուն Սպորտ Չելսին պատրաստվում է տեղափոխվել լեգենդար Ուեմբլի մարզադաշտ

Չելսին պատրաստվում է տեղափոխվել լեգենդար Ուեմբլի մարզադաշտ

144
0

AK409833_393high

Լոնոդոնի «Չելսին» կարող է հաջորդ մրցաշրջանն անցկացնել լեգենդար «Ուեմբլի» մարզադաշտում։ Ակումբը պատրաստ է տարեկան 11 մլն գումար վճարել «Ուեմբլիի» ղեկավարությանը վարձակալության համար: Այդ ընթացքում «Չելսիի» «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում կանցկացվեն վերակառուցման աշխատանքներ: Հաղորդում է The Daily Mail-ը:

«Տոտենհեմը», որը պատրաստվում է նոր մարզադաշտ կառուցել «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտի փոխարեն, «Ուեմբլիի» համար առաջարկել է 3 միլիոնով պակաս գումար:

«Չելսին» նախատեսում է «Ուեմբլին» վարձակալել 2017-2020 թվականներին: Մարզադաշտը տեղավորում է 90 հազար հանդիսատես, մինչդեռ «Չելսին» միջինը հյուրընկալում է 50,8 հազար հանդիսատես: