Սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը փորձում է հանդիպումեր կազմակերպել քաղաքական տարբեր ուժերի հետ:
Նպատակը՝ հստակեցնել նրանց դիրքորոշումը փոփոխությունների հարցում, որից հետո դրանց դեմ արտահայտվողների հետ միասին՝ կսկսեն պայքարել ընդդեմ սահմանադրական փոփոխությունների: «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ մինչ այս պահը քաղաքական ուժերից հանդիպել են միայն «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ: ««Ժառանգության» հետ արդեն հանդիպել ենք, իրենք ասացին, որ դեմ են այդ փոփոխություններին, քանի որ առաջարկներ են ներկայացրել ու դրանք չեն ընդունվել: Հանդիպել ենք Մարտիրոսյանի հետ, բայց նաեւ ցանկություն ենք հայտնել հանդիպելու կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ՝ ավելի բարձր ու պաշտոնական տեսակետ ունենալու համար»,- ասաց Գրիգորյանը: Նրա խոսքով, այլ ուժերի հետ հանդիպումներ չեն ունեցել, սակայն հանդիպման խնդրանքով դիմել են մի քանի այլ ուժերի. խոսքը, մասնավորապես, ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի մասին է: Ինչպես տեղեկացրեց Գրիգորյանը, հանդիպումներ են ունեցել նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ու քննարկել են սահմանադրական փոփոխությունների հարցում դեմ լինելու թեման, իսկ խորհրդարանական ուժերին հանդիպելուց հետո պատրաստվում են քննարկումներ սկսել նաեւ արտախորհրդարանականների հետ:
Ամբողջական հոդվածն ՝այստեղ