տուն Լուրեր «Չեք անցկացնի»-ի հաջորդ հանրահավաքը՝ հոկտեմբերի 30-ին

«Չեք անցկացնի»-ի հաջորդ հանրահավաքը՝ հոկտեմբերի 30-ին

141
0

600x400xvoch-chakat.jpg.pagespeed.ic_.rJ4CfQfnaQ

Քիչ առաջ Սահմանադրական բարեփոխումների «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչ, քաղաքացիական ակտիվիստ Արշակ Մուսախանյանը լրագրողների հետ զրույցում, ներկայացնելով նախաձեռնության հետագա անելիքներն, ասաց, որ առաջիկայում մարզային հանդիպումներ են սպասվում:

Նա տեղեկացրեց, որ հոկտեմբերի 30-ին, ժամը 18:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա «Չեք անցկացնի» նախաձեռնության հերթական հանրահավաքը:

Այդ ընթացքում մարզային այցելություններ կլինեն, ինչպես նաև՝ իրազեկման ակցիաներ՝ մայրաքաղաքում և մարզերում:

Այսօրվա ակցիայի ընթացքում ոստիկանության գործողությունները նա որակեց որպես իրենց իրավունքների խախտում:

«Մենք սա համարում ենք ապօրինություն, մեր իրավունքների խախտում: Մեր հավաքն Ազգային ժողովի դիմաց և բոլոր գործողություններն իրազեկված են եղել քաղաքապետարան: Մենք որևէ անկարգություն չենք արել, մենք մեր իրավունքները իրացնելիս ենք եղել: Այս իրավիճակի համար ամբողջ պատասխանատվությունը կրում է ոստիկանությունը»,- նշեց նա: