տուն Լուրեր «Չեք անցկացնի». Բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին

«Չեք անցկացնի». Բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին

170
0

61819

«Չեք անցկացնի» շարժման ցույցը շարունակվում է Ոստիկանության Արաբկիրի բաժնի առջև, որտեղ երկու ժամ առաջ բերման են ենթարկվել նախաձեռնության 21 ներկայացուցիչներ:

Քիչ առաջ բերման ենթարկվածները ազատ արձակվեցին:

Ավելի վաղ նրանց հետ հանդիպել էր փաստաբան Լուսինե Սահակյանը: ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանի հետ զրույցում նա հայտնեց, որ բերման ենթարկվածներից 8-ի նկատմամբ վարչական վարույթ չի իրականացվել: Մյուսների նկատմամբ, ինչպես նշեց փաստաբանը, արձանագրություն է կազմվել: Նրանցից Արշակ Մուսախանյանի խոսքով՝ իրենք անգամ տեղեկություն չունեն իրենց կարգավիճակի մասին:

Նշենք, որ ցուցարարներից մի քանիսը դեռևս ոստիկանության բաժանմունքում են:

Ցուցարարները սպառնացել են փակել հարակից Մամիկոնյան փողոցը, եթե բերման ենթարկվածները շտապ ազատ չարձակվեն: