տուն Քաղաքական Միջազգային Չե Գևարայի որդին հոր պատվին տուրեր է կազմակերպում Կուբայում

Չե Գևարայի որդին հոր պատվին տուրեր է կազմակերպում Կուբայում

118
0

23E0170600000578-2865377-Ernesto_Guevara_the_son_of_Marxist_revolutionary_Ernesto_Che_Gue-a-44_1418043681461

Լատինամերիկյան հեղափոխության առաջնորդներին Էրնեստո Չե Գևարայի կրտսեր որդին բայք տուրեր է սկսել Կուբայում իր հոր պատվին: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը: 49-ամյա Էրնեստո Գևարայի գործակալությունը կոչվում է La Poderosa Tours: Նրա հաճախորդները շրջում են Կուբայի տարածքով Harley-Davidson մոտոցիկլներով:

Չե Գևարան իր ճամփորդությունը Հարավային Ամերիկայում նկարագրել է օրագրերում: 1951 թվականի դեկտեմբերից մինչև 1952 թվականի հուլիս 3-ամյա հեղափոխականն այցելել է Արգենտինա, Չիլի, Կոլումբիա, Պերու և Վենեսուելա: 2004 թվականին էկրաններին է հայտնվել «Մոտոցիկլավարի օրագիրը» ֆիլմը, որը նվիրված էր այդ շրջագայությանը:

Բայք տուրերի գինն արժե 3-5,8 հազար դոլար: Մեկ տուրը տևում է 6-9 օր: