Հայաստանը Հարավային Կովկասի խնդիրների պատճառն է։ Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Հաղորդում է Anadolu գործակալությունը։
Նրա խոսքերով՝ չնայած նրան, որ Թուրքիան մեկ անգամ չէ, որ բարեկամության ձեռք է մեկնել հայերին, Հայաստանի իշխանությունները դրանք միշտ մերժել են։
Չավուշօղլուն միաժամանակ հույս է հայտնել, որ 1915 թվականի Ցեղասանության հարցում Միացյալ Նահանգների իշխանությունները կպահպանեն նախկինում արտահայտած դիրքորոշումը, այլապես Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունները կարող են խիստ վատթարանալ։