տուն Լուրեր Չավուշօղլուն` Աֆրին ներխուժելու մասին

Չավուշօղլուն` Աֆրին ներխուժելու մասին

148
0
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «NTV»  հեռուստաալիքի եթերով նշել է, թե որ դեպքում Թուրքիայի զինված ուժերը կարող են նոր ռազմական գործողություն իրականացնել Սիրիայի տարածքում:
Ըստ թուրքական NTV լրատվական կայքի ՝ Չավուշօղլուն, Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին նահանգ ներխուժելու վերաբերյալ  մասնավորապես ասել է.
«Այդ տարածք  ներխուժման համար մեզ համար կարևոր ցուցիչ է հանդիսանում, թե արդյոք վտանգ կա, թե` ոչ:  Այդ տարածքից մեզ անհանգստացնում են,  մենք մեր ուզած ժամանակ  կներխուժենք, ընդ որում դա կլինի հանկարծակի»:
Չավուշօղլուն նշել է, որ այս պահին Սիրիայի կառավարական ռեժիմը  սպառնում  Թուրքիային, վտանգ են ներկայացնում Սիրիայի քրդական ուժերը, որոնց պաշտոնական Անկարան ահաբեկչական է համարում:
Թուրք պաշտոնյայի խոսքերով, այնուամենայնիվ իրենք  չեն  փոխում իրենց դիրքորոշումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նկատմամբ և կարծում են , որ վերջինիս չի հաջողվի Սիրիան միավորել:
Աղբյուր`    Ermenihaber.am