Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող Թուքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն գյուլենական համայնքի հետևորդների վերաբերյալ հայտարարություն է արել:
Թուրքական Haber.sol լրատվակայքը հղում անելով Anadolu լրատվական գործակալությանը, նշում է, որ Չավուշօղլուն Տոկիոյում գյուլենականների մասին խոսել է «Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները և դրանցում Թուրքիայի դերը» թեմայով իր ելույթի ընթացքում:
Ելույթի ժամանակ Չավուշօղլուն Ճապոնիայի իշխանություններին զգուշացրել է. «Գյուլենական համայնքի ներկայացուցիչները Տոկիոյում շատ ակտիվ են և մեծ սպառնալիք են ստեղծում այստեղ»:
Աղբյուր` Ermenihaber.am