տուն Սպորտ Չավին մնում է Բարսելոնայում

Չավին մնում է Բարսելոնայում

76
0

xavi-newyork

«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավիի գործակալ Իվան Կորետխան հերքել է այն տեղեկությունները, թե իսպանացին մտադիր է լքել ակումբը։ Ավելի վաղ Չավին հայտարարել էր, իրեն դուր չի գալիս նստել փոխարինողների նստարանին։

«Չավին երջանիկ է «Բարսելոնայում»։ Մարզչական շտաբն ամբողջությամբ գոհ է ֆուտբոլիստով։ Այնպես, որ Չավին չի մտածում «Բարսելոնայից» հեռանալու մասին», — ասել է Կորետխան։ Այս մասին հաղորդում է A Bola-ն։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանից առաջ Չավին բազմաթիվ հրավերներ ուներ Ասիայից և Ամերիկայից, սակայն նախընտրեց մնալ կատալոնական ակումբում։