Charlie Hebdo հումորային ամսագրի գլխավոր խմբագիր Լորան Սուրիսոն հայտարարել է, որ ամսագրում այլևս ծաղրանկարներ չեն լինի Մուհամադ մարգարեի թեմայով:
«Մենք օգտագործում էինք Մուհամադ մարգարեի ծաղրանկարները` պաշտպանելով կարծիքի ազատ արտահայտման սկզբունքը», — ասել է Սուրիսոն: Նրա խոսքերով` պարբերականի աշխատակիցներն արել են իրենց շխատանքը` պաշտպանելով այդ իրավունքը` շեշտելով, որ ծաղրանկարների օգտագործումն ամենևին էլ նպատակ չի ունեցել ծաղրել կրոնը:
Հիշեցնենք, որ հունվար ամսին ահաբեկիչների մի խումբ ներխուժել էր պարբերականի գրասենյակ և գնդակահարել 12 հոգու, այդ թվում` գլխավոր խմբագրին: