տուն Լուրեր Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը նոր տնօրեն ունի

Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը նոր տնօրեն ունի

110
0

Կարո Վարդանյանը «Ֆեյսբուքում» գրել է. «ժլատ հաղորդագրություն հաղագս ողջամտության, որ սերվեց մուրազաբանությունից, բայց հարուցեց դյուրամարսություն

Շատ ախմախ վերնագիր ստացվեց: Ընդամենն ուզում էի ասել, որ այսօր կայացավ Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Մինչ մտածում էի՝ մրցունակ եմ, թե ոչ, մրցակիցներս ցուցաբերեցին անասելի ողջամտություն ու հենց առաջին փուլում կտրվեցին՝ թողնելով ինձ մենակ թանգարանի անհատնում դարդերի ու նրա շուրջը վերջին ամիսներին ծավալված դավերի հետ: Մրցակիցներիս կհանդիպեմ տարիներ անց ու կասկած չունեմ, որ վերստին կցուցաբերեն նույնքան ու ավելի ողջամտություն:
Ձեր կյանքի ճամփեքին բոլորիդ մաղթում եմ դյուրամարս մրցակիցներ»: