տուն Լուրեր Չարենցավան քաղաքի ՀՎԿ կառույցը չի փակվել. կուսակցությունից հերքում են

Չարենցավան քաղաքի ՀՎԿ կառույցը չի փակվել. կուսակցությունից հերքում են

77
0

HVK

Չարենցավան քաղաքի «Հայկական վերածնունդ» կուսակցության տարածքային կառույցը չի փակվել, բամբասանք է: Այս մասին մամուլում շրջանառվող լուրը հերքեց կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը:

Նշենք, որ մամուլն այսօր գրել է՝ Չարենցավան քաղաքի ՀՎԿ կառույցը փակվել է, և մոտ 100 մարդ կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ՀՎԿ-ն պահանջ է դրել բերել չափից շատ ձայներ, իսկ կուսակցականներն էլ նշել են, որ հնարավորինս աշխատում են և որ չեն կարող այնքան ձայներ բերել, որքան պահանջում է ղեկավարությունը:

ՀՎԿ մամուլի խոսնակը մինչդեռ մեզ հետ զրույցում վստահեցրեց՝ իրենց տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ որևէ խնդիր չկա: Առաքելյանը հերքեց նաեւ այն լուրերը, որ 100 մարդ կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել:

«Դուրս եկողներ չկան, ընդհակառակը՝ կան նոր համալրումներ»,- հավելեց ՀՎԿ խոսնակը: