տուն Քաղաքական Միջազգային Chanel №5 օծանելիքները՝ վտանագավոր օծանելիքների թվում

Chanel №5 օծանելիքները՝ վտանագավոր օծանելիքների թվում

191
0

chanel n 5

Եվրոպական արտադրության շատ օծանելիքներ հայտնվել են գիտնականների ուշադրության կենտրոնում՝ դրանց պարունակության պատճառով։

ԵՄ սպառողների անվտանգության ապահովման կոմիտեի զեկույցում ասվում է, որ Chanel №5 հայտնի օծանելիքն իր մեջ պարունակում է նյութեր, մասնավորապես՝ փայտի մամուռից ստացված բաղադրիչը, որը պարունակում է ալերգիայի այնպիսի հարուցիչներ, ինչպիսիք են աստրանոլը, քլորատրանոլը, HICC-ը։ Այս մասին հաղորդում է Euromag-ը։

Վարդի և ցիտրուսայինների հոտեր ստանալու ևս 12 քիմիական և 8 բնական նյութեր հայտնվել են «լուրջ մտահոգություն առաջացնող» նյութերի ցուցակում։ Այս պահին Chanel №5-ի արգելման հարց դրված չէ, սակայն բացառված չէ, որ որոշ օծանելիքների ստացման բաղադրատոմսերում կկատարվեն փոփոխություններ։

Այս փոփոխությունները կարող են ուժի մեջ մտնել 2014 թվականի վերջում 2015 թվականի սկզբում։