«Chanel No.5» и «Miss Dior» լեգենդար բույրերը պարունակում են բնական բաղադրամասեր, որոնք ճանաչվել են ալերգածին և կարգելվեն՝ համաձայն ԵՄ նոր չափանիշների:
«Chanel» և «Dior» նորաձևության տները երկար ժամանակ է՝ աշխատում են «Chanel No.5» и «Miss Dior» բույրերի որոշ բնական բաղադրիչներին արհեստական փոխարինիչներ գտնելու վրա: Այս մասին հաղորդում է «The Independent»-ը:
ԵՄ-ի սահմանած նոր չափորոշիչների համաձայն՝ օծանելիքների արտադրության մեջ կտրականապես արգելվում է օգտագործել քիմիական միացություններ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիա առաջացնել:
Աշխարհում ամենավաճառվող «Chanel No.5» и «Miss Dior» բույրերը պարունակում են մամուռներից ստացվող բաղադրիչներ, որոնք ԵՄ- ի մասնագիտացած հանձնաժողովի կարծիքով, պոտենցիալ ալերգածին են Եվրոպայի բնակիչների 3%-ի համար: