տուն Քաղաքական Միջազգային CERN գիտահետազոտական կենտրոնն արժանացել է Իսպանիայի արքայազնի մրցանակին

CERN գիտահետազոտական կենտրոնն արժանացել է Իսպանիայի արքայազնի մրցանակին

232
0

APTOPIX Spain Prince of Asturias Prize.JPEG-0f930

Իսպանիայի հյուսիսում կայացել է «Աստուրիայի արքայազն» ամենամյա մրցանակաբաշխությունը: Այն շնորհվել է Իսպանիայի արքայազն Ֆիլիպի կողմից: Մրցանակին են արժանացել գիտնականներ Փիթեր Հիգսը, Ֆրանսուա Էնգլերտը և եվրոպական CERN հետազոտությունների կենտրոնը:

Հիգսը և Էնգլերտը, ովքեր նաև Նոբելյան մրցանակակիրներ են, այս մրցանակին են արժամացել Մեծ պայթյունից հետո մատերիայի ձևավորումը բացատրելու համար: CERN գիտահետազոտական կենտրոնը, որը գտնվում է Ֆրանսիայի և Շվեյցարիայի սահմանին, այս մրցանակին է արժանացել սուբատոմային մասնիկների՝ զանգված ձեռք բերելու գործընթացը բացատրելու համար:

«Աստուրիայի արքայազն» մրցանակին են արժանացել նաև ամերիկացի լուսանկարչուհի Էնի Լեյբովիցը, իսպանացի գոլֆիստ Խոսե Մարիա Օլազաբալը, ավստրիացի ռեժիսոր Միքայել Հանեկեն և հոլանդա-ամերիկուհի սոցիոլոգ Սակսիա Սասսեն:

Մրցանակը, որ տրվում է 1981-ից, ունի 50,000 եվրո մրցանակային գումար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here