տուն Լուրեր Ցավ, որը երբեք չի ամոքվի. Գյումրին 88-ի երկրաշարժից հետո (տեսանյութ)

Ցավ, որը երբեք չի ամոքվի. Գյումրին 88-ի երկրաշարժից հետո (տեսանյութ)

202
0

1988 թվականի դեկտեմբերի 7:  28 տարի առաջ այս օրը` տեղական ժամանակով ժամը 11:41-ին, Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի  ունեցավ  ավերիչ երկրաշարժ, որը հետագայում անվանվեց Սպիտակի երկրաշարժ, որի  հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների  ենթարկվեցին հազարավոր շինություններ, այն տասնյակ հազարավոր մարդկանց նահատակման պատճառ  դարձավ:

Երկրաշարժն ընդգրկեց  ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1 մլն մարդ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 և ավելի բալ, ընդգրկել է 3 հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթեւան է մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20 հազար մարդ, որոնցից հոսպիտալացվել են 12.500-ը, զոհերի թիվը կազմել է 25 հազար:

28 տարի անց էլ  Հայաստանի  երկրորդ քաղաքում դեռ կան շինություններ, որոնք  աղետի լուռ, բայց միեւնույն ժամանակ խոսուն վկաներն են: Կառույցներ, որոնք շուրջ 3 տասնամյակ հիշեցնում եւ  շարունակելու են հիշեցնել այն ցավը, որն ապրեց գյումրեցին:

88-ի երկրաշարժն իր հետքերը թողել է բոլորի սրտերում: Անգամ եթե երկրաշարժի մասին վկայող շինությունները չլինեն, մարդկային անդառնալի կորստյան ցավն ու հիշողությունը երբեք չեն ջնջվի: Մայրական ձեռքեր, որոնք գրկելու էին իրենց զավակներին, տարիների ընթացքում սմքել են, զավակների հայացքներ, որոնք հառնում են երկինք:

Ներկայացնում ենք Araratnews.am-ի տեսանյութը Գյումրի քաղաքից:

Փայլակ Ֆահրադյան