տուն Քաղաքական Միջազգային Candy Crush Saga խաղը արտադրող ընկերությունը վաճառքների առաջին օրն արժեզրկվել է 16...

Candy Crush Saga խաղը արտադրող ընկերությունը վաճառքների առաջին օրն արժեզրկվել է 16 տոկոսով

100
0

candy-crush-saga

King Digital Entertainment ընկերությունը, որին պատկանում է համակարգչային Candy Crush Saga հայտնի խաղը, երեկ լուրջ արժեզրկվել է այն բանից հետո, երբ նրա բաժնետոմսերը հանվել են վաճառքի: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:

Նյու Յորքի ֆոնդային բորսայում կայացած վաճառքների ժամանակ ընկերության կապիտալիզացիան նվազել է 15,6%-ով: Մեկ բաժետոմսի գինը բորսայի փակման ժամանակ կազմել է 19 դոլար: Սա վատագույն ցուցանիշն է համացանցային ընկերությունների առաջին օրվա վաճառքի համար վերջին կես տարվա ընթացքում: