տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Թութք

Բժշկի անկյուն. Թութք

579
0

Internal_and_external_hemorrhoids

Այսօր  թութքի մասին  լսել են կամ գիտեն  թերևս ամենքը, քանի որ այն ամենատարածված հիվանդություններից մեկն է համարվում: Առաջացման տարբեր պատճառներ կան, սակայն հետաքրքիր է, որ հիմնականում պատահում է այն մարդկանց մոտ, ովքեր  միշտ ճնշված  են կամ դժգոհ: Թութքն ինքնիրեն չի անցնում, ուստի պետք է  բուժել այն:

Հիվանդությունը սկսվում է  հետանցքի շրջանում ցավով ու  քորով. հետագայում կարող են հաճախակի սրացումներ լինել, ինչպես նաև բարդություններ առաջանալ:

Թութքն ուղիղ աղիքի երակներից ձևավորված հանգույց է, որն առաջանում է ուղիղ աղիքում և առհասարակ փոքր կոնքի խոռոչում՝ անոթային շրջանառության կանգային երևույթների հետևանքով:(Վիքիպեդիա)

Թութքը կարող է առաջանալ երկարատև նստած կամ կանգնած վիճակի հետևանքով,պայմանավորված լինել ժառանգականության գործոնով: Արդեն ապացուցված է, որ ալկոհոլային  խմիչքները նույնպես կարող են ոչ միայն  արյունատար անոթների հիվանդությունների, այլև թութքի պատճառ դառնալ:  Լինում է արտաքին ու ներքին, հաճախ էլ` երկուսը միասին:

Բուժման նպատակով հարկավոր է  կարգավորել  սննդի, զուգարանի հարցը(ոչ մի դեպքում չպետք է կղանքը պինդ լինի), պետք է բացառել ալկոհոլային  խմիչքները, չծխել, երկար նույն դիրքում մնալ նույնպես խորհուրդ չի տրվում, իսկ անոթների պատերն ամրացնելու, հետանցքի շրջանում  առաջացող քորն ու ցավը մեղմելու նպատակով,կարելի է  համապատասխան դեղորայք ընդունել` զբաղվել   բուժական ֆիզկուլտուրայով և վերջապես, այցելել բժշկին:

Իսկ սնունդը պետք է հագեցած լինի այնպիսի մթերքներով, որոնք ամրացնում են անոթների պատերը. վիտամիններով ու հանքանյութերով հարուստ մրգեր, բանջարեղեն,  վարսակաձավար: Պետք է բացառել  ապխտած, աղի, թթու մթերքները, պահածոները, մարինադները, շոկոլադը, թունդ թեյն ու սուրճը, թթու մրգերն ու բանջարեղենը, սրացումների շրջանում` նաև կաթնամթերքը:

Անոթների ամրացման նպատակով պետք է C  և P վիտամիններ ընդունել: Սրանք նվազեցնում են  անոթների թափանցելիությունը, մասնակցում կոլագենի սինթեզին, կասեցնում արյունահոսությունը:Նշված վիտամինների բնական աղբյուր են նարինջը, ազնվամորին, կաղամբը, սոխը, կանաչ թեյը, մասուրը:

Հիշեցնենք, որ թութքի դեպքում վիրահատությունը ժամանակավորապես կազատի անhանգստությունից , քանի որ այն կարող է կրկնվել: Ուստի անհրաժեշտ է կանոնավորել սննդակարգը:

Այսօր  թութքի մասին  լսել կամ գիտեն  թերևս ամենքը, քանի որ այն ամենատարածված հիվանդություններից մեկն է համարվում: Առաջացման տարբեր պատճառներ կան, սակայն հետաքրքիր է, որ հիմնականում պատահում է այն մարդկանց մոտ, ովքեր  միշտ ճնշված  են կամ դժգոհ: Թութքն ինքնիրեն չի անցնում, ուստի պետք է  բուժել այն:

Հիվանդությունը սկսվում է  հետանցքի շրջանում ցավով ու  քորով. հետագայում կարող են հաճախակի սրացումներ լինել, ինչպես նաև բարդություններ առաջանալ:

Թութքն ուղիղ աղիքի երակներից ձևավորված հանգույց է, որն առաջանում է ուղիղ աղիքում և առհասարակ փոքր կոնքի խոռոչում՝ անոթային շրջանառության կանգային երևույթների հետևանքով:(Վիքիպեդիա)

Թութք կարող է առաջանալ երկարատև նստած կամ կանգնած վիճակի հետևանքով,պայմանավորված լինել ժառանգականության գործոնով: Արդեն ապացուցված է, որ ալկոհոլային  խմիչքները նույնպես կարող են ոչ միայն  արյունատար անոթների հիվանդությունների, այլև թութքի պատճառ դառնալ:  Լինում է արտաքին ու ներքին, հաճախ էլ` երկուսը միասին: