Եթե ոտքում կամ ձեռքում մաշկի կարմրությամբ ցավ է առաջանում, որն ուղեկցվում է անսպասլի այտուցմամբ, ապա դա կարող է թրոմբոֆլեբիտի մասին հուշել (երակի բորբոքում`լուսանցքը փակող արյան մակարդուկի գոյացմամբ): Դա վտանգավոր է նրանով, որ այդ մակարդուկից կարող է մի կտոր պոկվել ու արյան հոսքով սկզբում հայտնվել սրտում, այնտեղից` թոքեր, ինչը կյանքի համար վտանգ է ներկայացնում: Ուստի, թրոմբոֆլեբիտի կասկածի դեպքում պետք է անհապաղ դիմել մասնագետի ու հնարավորության դեպքում` առավելագույնս անշարժ դիրք ապահովելով, որ մակարդուկի տեղաշարժ չկատարվի:
Բուժումը կատարվում է միայն հիվանդանոցում;