տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Ճիճվային հիվանդություններ

Բժշկի անկյուն. Ճիճվային հիվանդություններ

1844
0

weird-parasites-candiru-hand

Մակաբույծներն ուրիշ օրգանիզմների՝ այսպես կոչված տերերի հաշվին սնվող և դրանց վնասող օրգանիզմներ են: Նրանք սովորաբար ախտահարում, թուլացնում ու հյուծում են տիրոջ օրգանիզմը, իսկ եթե տերը չի հիվանդանում, դառնում է մակաբուծակիր ու դրանց տարածման աղբյուր:  (Հայկական Հանրագիտարան)

Ըստ ուսումնասիրությունների, բոլոր հիվանդությունների 80%-ը  մարդու օրգանիզմի վրա  մակաբույծների  ազդեցության հետևանքով  են առաջանում:

Մակաբույծները վերին շնչուղիների շատ  հիվանդությունների` թոքախտ, բրոնխիտ, թոքամզի բորբոքում, պատճառ կարող են դառնալ: Աթերոսկլերոզը հաճախ  տրիխոմոնադներով անոթների պատերի ախտահարման հետևանքով է առաջանում:

Շաքարախտը  կարող է խոշոր եղջրավոր անասուններից մարդուն փոխանցվող  տրեմատոդ մակաբույծով պայմանավորված լինել: Մաշկային խնդիրները`պզուկները, ակնեն, պապիլոմաները, սնկերը, կրունկների ճաքերը, էկզեմաները նույնպես կարող են մակաբույծների գործունեության հետևանքով առաջանալ: Փսորիազն  առաջանում է օրգանիզմում կրեմնիումի անբավարարությունից, քանի որ այն մեծ բավականությամբ խժռում են մակաբույծները: Հոդերի ու ջլերի հիվանդություններ, ալերգիա, սակավարյունություն, սրանք ևս հետևանք են մակաբույծների կենսագործունեության, որոնք առաջին հայացքից   կարծես թե կապ չունեն այդ հիվանդությունների հետ: Փորկապություն. հաճախ մակաբույծները խոչընդոտում են սննդի առաջխաղացմանն աղիքներում. գրգռում են աղիքային ռեցեպտորները, ինչը հանգեցնում է  աղեստամոքսային տրակտի շարժունակության խանգարման: Եվ հակառակը. փորլուծը, որ հաճախ ոչ թե անորակ սննդի հետևանքով է առաջանում, այլ ճիճուների գործունեության: Թութք. տվյալ հիվանդության պատճառ կարող են լինել նաև  ուղիղ աղիքի լորձաթաղանթի տակ  բազմացող մակաբույծները:

Կան մակաբույծներ էլ (նեմատոդ, տրեմատոդ, ցեստոդ ու պարզագույն միկրոօրգանիզմներ),  որոնք մարդու օրգանիզմում  ուռուցքի, դերմատիտների, պապիլոմաների, մաշկի վրա խոցերի նման ախտանշաններ են  առաջացնում:

Այնքան տարբեր են օրգանիզմում բնադրված մակաբույծների կենսագործունեության հետևանքները: Որոշ դեպքերում օրգանիզմի իմունային համակարգի ռեակցիան մակաբույծների գործունեության հանդեպ կարող է լրացուցիչ ցավ պատճառել մարդուն, ինչն ուղեկցվում է մկանների ու հոդերի բորբոքմամբ: Հաճախ այս ախտանշանները հանգեցնում են սխալ ախտորոշման, ու մարդուն սկսում են բուժել արթրիտի կամ էլ արթրոզի դեմ, մինչդեռ պատճառը բոլորովին այլ բան է լինում:  Մակաբույծների կենսագործունեությունն օրգանիզմի իմունային համակարգը միշտ ակտիվ վիճակում է պահում,  ինչից այն թուլանում է ու այլևս  զգոն չէ օտարածին ներթափանցման նկատմամբ: Հետևանքը լինում է իմունիտետի թուլացումը. մարդը հիվանդանում է տարբեր վիրուսային հիվանդություններով ու շուտ վարակվում:

Հաճախ մակաբույծները կարող են այնպիսի խանգարման պատճառ դառնալ, ինչպես ասենք  իմպոտենցիան է. ուրոգենիտալ տրիխոմոնադի  սնունդը կազմված է  սպերմատոզոիդներից:

Քրոնիկ հոգնածություն, որի դրսևորումներից են թուլությունը, ցրվածությունը, հիշողության խանգարումը,  ուշադրության կենտրոնացման բացակայությունը:

Երևի թե չկա մի հիվանդություն, որում մակաբույծները մասնակցություն չունենան:

Բուժումը սկսելուց առաջ, նախ պետք է լաբորատոր հետազոտություն կատարվի, որոշելու մակաբույծի տեսակը:  Ամենակարևորը, պետք է հիշել. մակաբույծների դեմ պայքարում  կրկնավարակից խուսափելու համար հիգիենան առաջանային է: Դժվարությամբ բուժվելուց հետո շատ հեշտ ու արագ կեղտոտ ձեռքերը կրկին  աներես “բնակչին” նոր հնարավորություն կընձեռեն: