Օրգանիզմի ծերացման մասին հուշող ախտանշաններ
Եթե քնած ժամանակ խռռացնում եք:
Եթե արթնանում եք գլխացավով:
Հոգնած եք նույնիսկ առավոտ վաղ:
Քնում եք կարդալիս, հեռուստացույց դիտելիս կամ նույնիսկ ավտոմեքենայի ղեկը բռնած:
Եթե ուշադրության կենտրոնացման կամ էլ հիշողության հետ կապված խնդիրներ ունեք:
Եթե թվարկված հարցերին «այո» եք պատասխանել,ապա, հավանական է, որ ձեր օրգանիզմը ծերանում է արագ տեմպով:
Եթե կարմրած են աչքերը, ապա դա հոդերի հիվանդության, արթրիտի առաջին նախանշանը կարող է լինել: Ու բորբոքային հիվանդությունը ոչ միայն հոդի հյուսվածքներում է զարգանում, այլև աչքերի լորձաթաղանթում: Մասնագետներն ապացուցել են, որ որքան վաղ ենք սկսում այդ հիվանդության բուժումը, այնքան թեթև են լինում նոպաները:
Խամրած մաշկը երիկամների վատ աշխատանքի կամ էլ սակավարյունության ախտանշան է: Վատ հոտառությունը կարող է Պարկինսոնի հիվանդության նախանշան լինել, որը բավական դանդաղ է զարգանում:
Կարելի է հասարակ թեսթ անել. բամբակը թրջել սպիրտով ու մոտեցնել քթին, ապա աստիճանաբար հեռացնել. եթե 8 սմ-ից նվազ հեռավորության վրա արդեն չեք զգում սպիրտի հոտը, ապա անմիջապես դիմեք բժշկին` հետազոտության նպատակով:
Եթե ոտքերի մազերն այլևս չեն աճում, դա, ինչ-որ իմաստով, այն էլ կանանց համար, լավ նորություն է, սակայն, ոտքերին մազերի աճի կանգը խոսում է նաև անոթային խնդիրների մասին: Ավելորդ քաշի պարագայում մաշկի տակ արյունատար մանր անոթները խցանված են խոլեստերինով, ինչի հետևանքով արյան մուտքն այդ անոթներ անհնարին է դառնում ու դրանք աստիճանաբար մեռուկանում են: Դա կարող է հանգեցնել սրտի ու երիկամային խնդիրների:
Ուշադրություն դարձրեք ոտքերի եղունգների գույնին ու ձևին: Եթե դրանք ավելի կլորավուն , ուռուցիկ են դարձել ու սպիտակ երանգ ստացել, ապա դա կարող է հուշել օրգանիզմում թթվածնային քաղցի մասին:
Լսողության վատթարացումը ոչ միայն ծերանալու ախտանշան է, այլև Ալցհեյմերի հիվանդության, որի զարգացման հետ լսողությունը վատանում է , մարդը դառնում է ինքնամփոփ: Իսկ դրանից խուսափելու համար հարկավոր է շատ կարդալ ու խաչբառեր լուծել:
Այսօր արդեն սովորական տեսարան է օրինակ, որ տոնավաճառներում աշխատողները ժամանակը խաչբառերով են կարճում: Իրենք էլ են խոստովանում, որ դրանք այնքան էլ հետաքրքիր չեն, ու ոչ այնքան գիտելիքները կիրառելու, որքան հիշողությունը ստուգելու սկզբունքով են կազմված: Եվ այդուհանդերձ, դրանք հիշողությունը մարզելու դյուրին միջոց են: Ապացուցված է, որ խաչբառերով զբաղվելը Ալցհեյմերով հիվանդանալու հավանականությունն էականորեն կրճատում է:
Ուղեղն արթուն ու առողջ պահելու համար հարկավոր է մարզել ու դրան խաչբառերից բացի շատ նպաստում են նորանոր գիտելիքներ յուրացնելը ու հատկապես նոր լեզու սովորելը: Խոստովանեք, որ դա նաև բավական գայթակղիչ զբաղմունք է ու կյանքը նորովի իմաստավորելու խթան: