Ծաղկակաղամբը միամյա բույս է` խաչածաղկավորների ընտանիքից: Ծաղկակաղամբը միջերկրածովյան բանջարեղեն է համարվում.տեղեկություն կա, որ այն գլուխ կաղամբից ստացել են սիրիացիները, դրա համար էլ երկար ժամանակ կոչվել է սիրիական կաղամբ: Առաջին անգամ այն նկարագրել է արաբ բուսաբան Իբ-էլ-Բեյթարը, (11971248 թթ):
Ծաղկակաղամբը գնահատվում է ոչ միայն համի ու այլև դիետիկ որակների համար. Վիտամինների, օգտակար նյութերի ու միներալների շտեմարան է: Սպիտակուցների պարունակությամբ ծաղկակաղամբը 1,5-2 անգամ գերազանցում է գլուխ կաղամբին, իսկ ասկորբինաթթվի պարունակությամբ` նույնիսկ 2-3 անգամ: Հարուստ է В1, В2, В6, РР, А. վիտամիններով, իսկ «սպիտակ գանգուրներում» նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր ու երկաթ կա բավարար քանակությամբ: Օրինակ` ծաղկակաղամբը երկաթի պարունակությամբ գերազանցում է կանաչ ոլոռին, տաքդեղին ու հազարին: Շատ պեկտիններ, կիտրոնա-, խնձորա- ու տարտրոնաթթուներ է պարունակում, որոնցից վերջինը խորչընդոտում է ճարպակուտակումը: Իր հարուստ կենսաքիմիական բաղադրության շնորհիվ, ծաղկակաղամբը նաև բուժական նշանակություն ունի.օրինակ պարունակում է ինդոլ-3-կարբինոլ, նյութ, որը մասնակցում է էստրոգենների մետաբոլիզմին ուխոչընդոտում ուռուցքառաջմանը: Ապացուցված է, որ ծաղկակաղամբը օրգանիզմից դուրս է բերում խոլեստերինն ու ամրացնում արյունատար անոթների պատերը, իսկ կիսով չափ ջրով բացած հյութը բորբոքված լնդերն է հանգստացնում:
Հետաքրքիր է.Անգլիայում ծաղկակաղամբը բանջարեղենների շարքում առաջատարն է, որի մասին ասում են` «լավագույն ծաղիկները կաղամբի ծաղիկներն են»: Իսկ Մարկ Տվենը ծաղկակաղամբն անվանել է «բարձրագույն կրթությամբ կաղամբ»:
Ի դեպ, ծաղկակաղամբը պետք է եփելուց առաջ լվանալ, ցողունների բաժանել ու եռման ջրում եփել 10-12 րոպե: Սառեցրած ծաղկակաղմբն ավելի երկար պետք է եփել` 15-17 րոպե; Այն եփի ժամանակ չի մգանա, եթե ջրի եռալու պահին մի կտոր շաքար գցվի մեջը:
Ծաղկակաղամբի կալորիականությունն ու սննդային արժեքը.այս բանջարեղենը 30 կկալորիա է պարունակում, 2,5 գ սպիտակուց,. 0,3գ ճարպեր ու 4,2 գ ածխաջրեր: