Ստորին վերջույթների երակների վարիկոզ լայնացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ երակները չեն կարողանում արյան հոսքը կարգավորել: Ակնհայտ է, որ արյունը ներքևից վերև մղվելու ժամանակ երկրի ձգողականությանը հակառակ ուղղությամբ է հոսում: Դա իրականում մի քանի մեխանիզմների շնորհիվ է կատարվում: Երակների վարիկոզ լայնացման ռիսկ է համարվում կանգնած աշխատանքը: Ստորին վերջույթների երակների վարիկոզ լայնացման խնդրի լուծումը անոթային վիրաբույժների իրավասության տիրույթն է.նրանք են որոշում, թե տվյալ դեպքում ինչ բուժում է նախընտրելի: Ներկայում գոյություն ունեն բուժման ոչ վիրաբուժական մեթոդներ, որոնք առաջարկվում են հիվանդության որոշակի փուլերում, երբ մաշկային փոփոխությունները դեռևս խիսստ արտահայտված չեն: Հիվանդության վաղ փուլերում օգուտ են տալիս նաև առաձգական թանզիֆներով խնդրահարույց հատվածը փաթաթելն ու կանոնավոր քայլքը; Իսկ երբ բանը հասնում է տրոֆիկ խոցերին, ապա բուժումը բարդանում է: