Ոչ միայն սոխն է օգտակար, այլև սոխի կլեպը: Սակայն, գիտենք, արդյոք, որ այն բարերար ազդեցություն է ունենում սիրտ-անոթային համակարգի վրա, միզամուղ ազդեցություն ունի, ամրացնում է արյունատար համակարգը` անոթները ռուտինի շնորհիվ դարձնելով առաձգական:
Շատ հեշտ է կլեպից եփուկ պատրաստելը.դրա համար ընդամենը պետք է մի բուռ լվացած հումքը լցնել թասի մեջ, վրան ջուր ավելացնել, եփել ու քամելուց հետո օգտագործել:
Կարելի է այդ եփուկն ավելացնել թեյին: Այն դեղին կամ էլ շագանակագույն է դառնում` պայմանավորված ռուտինի պարունակությամբ:
Այս եփուկը ժողովրդական բժկության մեջ կիրառվում է որպես ուղեղի կաթվածի կանխարգելիչ միջոց:
Արդյունավետ է այն նաև պիելոնեֆրիտի, ցիստիտի ու երիկամների և միզափամփուշտի հիվանդությունների բուժման համար: Այդ նպատակով 3 թեյի գդալ մանրացված հումքի վրա 2 բաժակ եռման ջուր պետք է լցնել, թրմել 30 րոպե: Օգտագործել 1 ճաշի գդալ` օրական 3-4 անգամ:
Շագանակագեղձի քրոնիկ բորբոքման ու ադենոմայի դեպքում մեկ բաժակ կլեպի վրա մեկ լիտր ջուր պետք է ավելացել ու եռացնել, ապա ծածկել, թրմել 2-3 ժամ, խմել մեկ ամիս` առավոտ ու երեկոյան:
Եղունգների սնկային հիվանդությունների համար պետք է ոտքերը շոգեհարել կլեպի եփուկով` 20-30 րոպե:
Կոշտուկների համար ապակյա տարան լցնել կլեպով ու քացախ ավելացնել վրան: Ապա տարայի բերանը փակել թղթով ու երկու շաբաթ թողնել սենյակային ջերմաստիճանի պայմաններում: Դրանից հետո կլեպը հանել, թողնել, որ վրայից քացախը քամվի, թեթևակի չորացնել: Դնել կոշտուկի վրա, իսկ շուրջը վազելինապատել ու թողնել մի գիշեր մնա: Առավոտյան ոտքը շոգեհարել, ու կոշտուկը զգուշությամբ հեռացնել: Անհրաժեշտության դեպքում կարելի է նույնը կրկնել:
Սոխի կլեպը բարելավում է մազերի վիճակը: Եփուկով մազերը ողողելը ոչ միայն մազաթափությունն է դադարեցնում, այլև ալոպեցիայի դեպքում օգնում, գլխամաշկի վրա բարերար ազդեցություն ունենում: