Այսօր օրգանիզմը մաքրելուն միտված բազում սննդակարգեր գոյություն ունեն: Դրանցից մեկն էլ կեֆիրայինն է, որի միջոցով օրգանիզմը հնարավոր է մաքրել շատ արդյունավետ եղանակով:
Կեֆիրի օգուտը
Շատ հիվանդությունների ժամանակ են ժողորդական բուժակներն ու որակավորված մասնագետներն առաջարկում խմել մածուն կամ էլ կեֆիր: Ի դեպ, սրանցից երկրորդը` կեֆիրը լավ է յուրացվում օրգանիզմում. հանգիստ կարող են օգտագործել նաև այն մարդիկ, ովքեր կաթը չեն մարսում: 3%-անոց յուղայնություն ունեցող 100 մլ մթերքն ընդամենը 55կկալ է պարունակում: Կեֆիրի բաղադրության մեջ մի շարք վիտամիններ ու օգտակար հանքանյութեր կան:
Խորհուրդ
Գնելիս միշտ պետք է ուշադրություն դարձնել փաթեթավորման վրա նշված ամսաթվին, քանի որ մեկօրյա ըմպելիքը թուլացնող, իսկ 3-օրյան, հակառակը, կարող է պնդացնող ազդեցություն ունենալ: Մի հիշեցում էլ. ուշադիր եղեք, որ օգտագործման պահին կեֆիրը սենյակային ջերմություն ունենա, միայն այդ դեպքում այն կարող է նպաստել օրգանիզմի մաքրմանը:
Մաքրման ողջ ընթացքը 4 օր է, որից առաջին 2 օրը պետք է առավոտյան քաղցած ստամոքսին հոգնա անել:
1 օրը պետք է միջին յուղայնության 200-ական մլ կեֆիր օգտագործել ժամը մեկ անգամ: Ողջ օրվա ընդհանուր քանակը` 1,3-3 լ:
2 օր. ողջ օրվա ընթացքում պետք է օգտագործել թարմ հյութ, նախընտրելի է խնձորինը: Խմել պետք է 200 գ-ական 2 ժամը մեկ, առավոտյան 9:00-ից երեկոյան 17:00-ն ընկած ժամանակահատվածում:
3 օր. առավոտյան նախաճաշին պետք է թարմ պատրաստած հյութ խմել, ասենք`խնձոր և գազար, խնձոր և բազուկ: Իսկ օրվա ընթացքում սնվել բանջարեղենային աղցաններով ու ապուրներով,սակայն, առանց կարագի կամ ձեթի:
4 օր.ողջ օրվա ընթացքում պետք է կրկնել նույնը, ինչ երրորդ օրը,բայց կարելի է արդեն կարագ ավելացնել ապուրներին:
Սակայն, օրգանիզմը 4-օրյա սննդակարգով տանջելու փոխարեն պարզապես կարելի է բեռնաթափման մեկ օր ունենալ ու այդ օրը 1.5-2 լ կեֆիր խմել: Սա ավելի հեշտ եղանակ է, բայցև արդյունքն էլ զգալիորեն նվազ է:
Կեֆիրով սննդակարգն ունի հակացուցումներ. այս եղանակով խորհուրդ չի տրվում օրգանիզմը մաքրել նրանց, ովքեր փորլուծության հակում կամ էլ բարձր թթվայնություն ունեն:
Կեֆիրը հարուստ է օրգանիզմին անհրաժեշտ օգտակար նյութերով և А, В խմբի (1, 2, 3, 6, 9, 12), Е վիտամիններով, ինչպես նաև այնպիսի հանքանյութերով, ինչպիսիք են` երկաթը, յոդը, կալցիումը, մագնեզիումը, ցինկն ու ֆտորը: