Սիֆիլիսը բավական վտանգավոր վեներական հիվանդություն է, որի օջախը կարող է գոյանալ ցանկացած օրգանում: Սիֆիլիսը բազմամյա տևական ընթացք է ունենում` սրացումներով ու ժամանակավոր թուլացումներով: Մասնագետները հիվանդության 2 տեսակ են տարբերում` ձեռքբերովի ու բնածին: Միջին դարերում այն անվանել են նաև «սեռական ժանտախտ»:
Ախտանշանները
Հիվանդության հարուցիչը դժույն սպիրոխետն է (տրեպոնեմ), որը մաշկի կամ էլ լորձաթաղանթի ամենամանր ճեղքերից ներթափանցում է օրգանիզմ ու վայրկենապես, բարենպաստ պայմանների դեպքում հյուսվածքների խորքն է ներթափանցում ու սկսում տեղում արագ տրոհվել: Դրանից մոտ մեկ ամիս անց, ձևավորվում է այսպես կոչված առաջնային սիֆիլոման (այլ խոսքով գնդաձև կարծր շանկրը), հիվանդության առաջին կլինիկական դրսևորումը: Սովորաբար այն տեղակայվում է սեռական օրգանների վրա: Սկզբնական փուլը տևում է 6-8 շաբաթ: Մինչ այդ փուլի ավարտը հիվանդի մոտ տեղի է ունենում առանձին ավշային հանգույցների մեծացում: Հիվանդության երկրորդ փուլը տենդով, հաճախակի գլխացավով ու մկանային ցավով ու թուլությամբ է ընթանում:
Բուժումը
Հիվանդները ախտորոշման հաստատումից անմիջապես հետո պետք է հոսպիտալացվեն: Խորացած հիվանդության դեպքում բուժումը կատարվում է բացառապես վեներոլոգիական, հոգեբուժական, թերապևտիկ կամ էլ սրտաբանության բաժանմունքներում, կախված ախտահարման բնույթից: Ամեն դեպքում, անկախ հիվանդության ձևից ու աստիճանից, հիվանդները պետք է մաշկա-վեներոլոգիական դիսպանսերում հաշվառման կանգնած լինեն:
Բուժումը սկսում են ախտորոշման հաստատումից հետո ու սովորաբար, հիվանդներին պենիցիլինային կարգի դեղորայք է նշանակվում:
Գրագետ բուժումը գրեթե միշտ լավ արդյունք է տալիս:
Կանխարգելումը
Ապացուցված է, որ սիֆիլիսը փոխանցվում է բացառապես սեռական ճանապարհով: Ռիսկի խմբում թմրամոլներն են, մարմնավաճառները, ոչ ավանդական կողմնորոշում ունեցողները, ինչպես նաև ոչ կանոնավոր սեռական կյանք վարողները: Սակայն, գոյություն ունի նաև կենցաղային (ոչ սեռական) վարակում, վարակվածի հետ անմիջական շփման, անձնական իրերից, հիվանդի արտազատուկներից (թուք ու թարախ), որոնք հիվանդության հարուցիչներ են պարունակում: