տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Սեբորեա

Բժշկի անկյուն. Սեբորեա

1189
0

aaa

Բժշկության մեջ  սեբորեա է կոչվում  ճարպագեղձերի ինչպես քանակական, այնպես էլ որակական փոփոխությունը, որը լինում է չոր կամ էլ յուղոտ: Վերջինի դեպքում գլխամաշկը ծածկվում է հաստ ու հավասարաչափ ճարպային շերտով, իսկ չորի դեպքում` ճարպազատումը կրկին ակտիվ է սակայն, մաշկը ճարպաշերտի փոխարեն մանր թեփուկներով  է պատվում:

Նորմայում ճարպագեղձերը շաբաթական 100 գ ճարպ են արտադրում, իսկ սեբորեայի դեպքում` մինչև 300 գ ճարպային զանգված, որը պարունակում է պալմետին, օլեին, աղ, ճարպային զանազան թթուներ, սպիտակուցներ, խոլեստերին:

Նորմալ վիճակում գլխամաշկը միշտ ծածկված է բնական ճարպով, որը պաշտպանում է տարատեսակ արտաքին գրգռիչներից (քրտինք, ջուր, արև ևն): Եթե այդ ճարպի բաղադրությունն ու քանակը փոփոխվում են, ապա մաշկը լիարժեք պաշտպանված չի լինում: Դրա հետևանքը լինում է այն, որ մաշկը գրգռվում է, կարմրում: Լրջորեն խախտվում  է մազապարկերի սնուցումը և, ի վերջո, դա հանգեցնում է մազաթափության: Սեբորեայի դեպքում մաշկն արտաքինից նարնջի կեղև է հիշեցնում` ծածկված ճարպային նստվածքով ու թեփուկներով: Չոր անձեռոցիկով կամ էլ թաշկինակով գլխամաշկը  տրորելու պարագայում տեսանելի այդ տհաճություններից կարելի է ժամանակավոր ազատվել:

Տվյալ հիվանդության դեպքում  խորհուրդ է տրվում А, В, С.
խմբերի վիտամիններ ընդունել ու դրանցով հարուստ պետք է լինի նաև սնունդը: Ապացուցված է, որ А վիտամին կա տավարի մսի, ձվի դեղնուցի, յուղոտ ձկան, տոմատի, կարագի մեջ: В2` բոլոր կանաչ բույսերի, կաթի, աշորայի ու վարսակի ալյուրներում, պանրի, սպիտակուցի ու բանջարեղեններից մեծ մասում: С վիտամին կա պտուղ-բանջարեղենում, հատկապես սոխ ու սխտորում:

Սեբորեայի դեպքում պետք է խնամել մաշկը: Առավոտյան ու երեկոյան անհրաժեշտ է դեմքը լվանալ տաք, ապա հոսող սառը ջրով. սկզբում օճառով կամ էլ մաքրել  տոնիկով ներծծված բամբակով կամ անձեռոցիկով: Բժիշկ կոսմետոլոգները խորհուրդ են տալիս օճառափրփուրը դեմքին թողնել 5-10 րոպե, ապա նոր լվացվել:

—         Սոխի 1 ճ.գդալ հյութը խառնել 2 ճ.գդալ օղու հետ ու ամեն անգամ, գլուխը լվանալուց առաջ այդ խառնուրդով տրորել մաշկը: Յուղոտ սեբորեայի դեպքում բուժման կուրսը` 4 ամիս է: Այս միջոցի արդյունավետությունն էլ ավելի կլինի, եթե մազերը լվանալուց հետո սոխի կճեպի թուրմով մազերը ողողվի (50 գ չոր հումքը` 1 լ եռման ջրին, թրմել 20 րոպե):