Ռախիտը կրծքի ու վաղ մանկական տարիքի երեխաների հիվանդություն է համարվում։ Հիմնականում պայմանավորված է օրգանիզմում D վիտամինի անբավարարությամբ: Դրա հետևանքով օրգանիզմում խախտվում է կալցիումա- ու հանքափախանակությունը, ինչը հանգեցնում է կմախքի ոսկրացման պրոցեսի խանգարումների: D վիտամինն օրգանիզմում մշակվում է մաշկի մեջ` արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործությամբ; Սակայն դա կարող է օրգանիզմի համար անբավարար լինել: D վիտամինի աղբյուր է սնունդը. մայրական կաթի մեջ բավարար քանակությամբ կա այդ վիտամինից, դրա համար է, որ ռախիտի դեպքում կրծքով կերակրումը լավ կանխագելիչ միջոց է համարվում;
Այսօր, ժամանակակից կերախառնուրդներում երեխային անհրաժեշտ քանակությամբ D վիտամին կա: Ռախիտի դրսևորումը երեխայի նյարդային համակարգի ու ոսկրեր մուտք գործող կալցիումի խանգարումով է արտահայտվում: Առաջինի դեպքում երեխայի մոտ տագնապային վիճակ է առաջանում, նա լացկան է ու վատ է քնում, շատ քրտնում է հատկապես գլխի հատվածը, իսկ ծոծրակի հատվածում մազերը թափվում են քորի ու գլխի անընդհատ տարուբերման հետևանքով: Ոսկրերը կողոսկրերի ու կողաճառային հատվածներում հաստանում են, գլուխն ասես քառակուսի լինի: Սակայն այս դեպքերը խորացած հիվանդության արտահայտություններ են:
Բուժումը նշանակում է մանկաբույժն ու նա էլ հետևում դրա ընթացքին, քանի որ բացի D վիտամինի անբավարարությամբ պայմանավորած ռախիտի, գոյություն ունեն նաև այս հիվանդության այլ ձևեր, որոնք ավելի լուրջ ու բարդ բուժում են պահանջում: