Պորտի մաքրությունը կարևոր է բոլոր տարիքներում, նույնիսկ 50-ից հետո:
Նախ ինչու է նորածինը պորտալարով լույս աշխարհ գալիս
Երբ երեխան դեռևս մոր արգանդում է գտնվում, հենց պորտալարով է սննդարար նյութեր ու թթվածին ստանում: Իսկ ծնվելուց հետո, փաստորեն, այն արդեն փոքրիկին պետք չէ: Վիրաբույժը կտրում է պորտալարը` թողնելով 2-3 սմ փորիկի վրա:
Նորածինը ենթարկվում է բազում վարակերի գրոհի ու խնամքի կարիք է ունենում: Հետևաբար, պորտի խնամքը շատ կարևոր է ու կարող է կանխել վարակի ներթափանցումը:
Իսկ ինչպես պետք է խնամել այն
Երբ երեխան ծնվում է, նրա պորտիկը դեղնա-կանաչավուն երանգ է ունենում: Առաջին օրերի ընթացքում այն գունափոխվում է, սևանում ու ծնվելուց 15 օր անց` չորանալով ընկնում է: Իսկ մինչ այդ ու հետո էլ պետք է մշակել այդ հատվածը:
Նախ, պետք է այն միշտ չոր լինի, քանի որ խոնավ պորտը մանրէների զարգացման համար բարենպաստ միջավայրի է վերածվում: Նորածինը դեռևս իմունիտետ չունի, որ մանրէների դեմ պայքարի: Դրա համար էլ պորտի չորությունը շատ կարևոր նախապայման է:
Կարելի է պորտը լվանալ: Առաջ բժիշկները խորհուրդ էին տալիս այն սպիրտով մաքրել: Սպիրտը լավ մաքրում է կեղտից: Երբեք, ոչ մի դեպքում մի փորձեք երեխայի պորտիկի չորացած մասն ինքնուրույն պոկել:
Չորացած պորտն ընկնելուց հետո, երեխային կարելի է լողացնել փափուկ սպունգով փորիկը շփելով: Դա կարագացնի ու կհեշտացնի վերականգնողական պրոցեսը:
Մի խուսափեք դիմել մասնագետի օգնության, եթե անհրաժեշտ եք գտնում: Չի բացառվում, որ բարդություններ առաջանան.եթե ասենք`
1.Պորտիկը կարմրում ո սկսում է ուռչել.
2.պարտիկը շարունակում է արյունահոսել
3. թարախակալում է,
4. տհաճ հոտով հեղուկ է արտազատվում պորտիկից:
Բոլոր թվարկված դեպքերի առկայության պարագայում անհապաղ դիմեք բուժող բժշկի օգնությանը, քանի որ դրանք վարակի նշաններ են: