տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Օսթեոպորոզ

Բժշկի անկյուն. Օսթեոպորոզ

149
0

osteoporoza

Այս հիվանդության ժամանակ ոսկրերը  փխրուն  են դառնում ու կոտրվում անգամ չնչին ծանրություն բարձրացնելու դեպքում:

Երիտասարդ տարիքում  ոսկրի մեջ անընդհատ նոր հյուսվածքներ են առաջանում կորսվածի փոխարեն, բայց 30-35 տարեկանից սկսած բնական ոսկրահյուսվածքի դանդաղ քայքայում:   Դրան նապստում են սխալ սնվելը, հորմոնալ փոփոխությունը, ժառանգականությունը, սակավաշարժությունը:

Հիվանդությունն  աննկատ է զարգանում. կարող է գոտկատեղում տնքացող  բութ ցավով  սկսվել: Հետո կարող կեցվածքը փոխվել, և ողնաշարի նստեցման պատճառով` հասակը  պակասել: Հիվանդությանն ուղեկցող երևույթներ են եղունգների շերտատումը,  ոտնաթաթի և ծնկան հաճախակի գիշերային ջզաձգումները, քրոնիկ հոգնածությունն ու անգամ ժամանակից շուտ մազերի ճերմակելը: Օրինաչափություն դժվար է անվանել, սակայն հիվանդությունն ավելի  հաճախ հանդիպում է երիտասարդ բարձրահասակ ու նիհար կազմվածքով կանանց մոտ: Հիվանդության գլխավոր պատճառներից մեկը երիտասարդ տարիքում նիհարելու համար տարբեր  սննդակարգերն են: Ոսկրերին կալցիում է  անհրաժեշտ: Տարիքի հետ կալցիումի անբավարարությունն ավելի զգալի է դառնում` կապված կանացի հորմոնի` էստրոգենի նվազման  հետ: Դաշտանադադարի ժամանակ ոսկրազանգվածի կորուստը տարեկան կտրվածքով կարող է հասնել 2-5%-ի և դառնալ օսթեոպորոզի պատճառ: Ուստի կանանց օգնում են կալցիումով հարուստ օրաբաժինն ու պարբերական ֆիզիկական վարժությունները (ցանկացած տարիքում):

Կալցիումով հարուստ սննդակարգ նախընտրելու դեպքում պետք է  հիշել, որ կալցիումն ամբողջությամբ չի յուրացվի, եթե դրա հետ միասին մագնեզիում չօգտագործվի: Թե՛ մեկը և թե՛ մյուսը բավականաչափ առկա են կաթնային ու ծովային մթերքներում, մսի, կանաչ բանջարեղենի մեջ:

Սուրճը ոսկրերից  դուրս է բերում մեծ քանակով կալցիում: Դրա համար, օսթեոպորոզից զուշանալու նպատակով նվազեցնել է հարկավոր սուրճի քանակը. ի դեպ, կոֆեին կա ոչ միայն սուրճի, տաք շոկոլադի, կոլայի, այլև թեյի մեջ: Հիվանդության զարգացմանը նպաստում են նաև աղը, շաքարն ու ալկոհոլը: Այս սննդամթերքները  դուրս են մղում կալցիումի պաշարները, ինչը հանգեցնում է ոսկրերի ձևախախտման:

Որպես օսթեոպորոզի կանխարգելման միջոց  առաջարկվում է զբաղվել սպորտով, պարերով, քայլքով ու լողով: