Օստեոմիելիտը ոսկրածուծի բարդ ու բորբոքային հիվանդություն է: Հաճախ ախտահարում է նաև վերնոսկրն ու Հավերսյան ուղիները (ոսկրի կեղևանյութ), հատկապես, եթե բորբոքային պրոցեսը սկսվում է ոսկրածուծում: Եթե պրոցեսը սկիզբ է առնում վերնոսկրում, ապա օստեոմելիտ հնարավոր է, որ չզարգանա, բորբոքային պրոցեսը միայն ներառի ոսկրի ամենավերին շերտերը ու բանը ոսկրածուծին չհասնի: Բժշկական պրակտիկան ցույց է տալիս, որ հաճախ օստեոմիելիտը թարախային է լինում:
Առանձին խումբ են կազմում տուբերկուլյոզային, սիֆիլիսի ու այլ վարակների ցուպիկների հետևանքով առաջացած օստեոմիելիտները:
Պատճառ կարող են դառնալ բոլոր թարախածին մանրէները.ստաֆիլոկոկերը, ստրեպտոկոկերը, Էբերտի տիֆային ցուպիկը, աղիքային ցուպիկը ևն:
Բացի դրանից օստեոմիելիտի պատճառ կարող են դառնալ նաև տարբեր վարակիչ պրոցեսները. ֆուրունկուլները, կարիեսով հիվանդ ատամները, անգինան,հոդերի, քթըմպանի, ականջի թարախաբորբերը, բաց վարակիչ վերքերը, տիֆը, դիֆթերիան ևն:
Նորածինների մոտ վարակը հաճախ մոր հետծննդաբերական կամ էլ երեխայի պորտի հիվանդության հետևանք է լինում: Այս վարակը հեշտությամբ կարող է հայտնվել ուղեղում, կոտրվածքի կամ հրազենային վնասվածքի հետևանքով:
Ախտանշանները
Հիվանդությունը սովորաբար այնպիսի նախանշաններով է սկսվում, ինչպիսիք են ընդհանուր թուլությունը, գլխացավն ու վերջույթների կոտրտվելու զդացողությունը: Այդ վիճակը կարող է տևել մինչև 3 օր: Դրանից հետո կտրուկ դողէրոցք է սկսվում` ջերմության բարձրացմամբ, որը կրկնվում է: Հիվանդի լեզուն չոր է ու փառակալած, գլխացավը չի դադարում,սրտխառնուք է առաջանում, գիտակցության կորուստ, ախտահարման օջախի շրջանում ցավ, ջերմության տեղային բարձրացում, ցավոտ ուռածություն, ախտահարման գոտում փափուկ հյուսվածքների այտուց է լինում: Օրեր անց մաշկը կարմրում է, զարկերակները` լայնանում, ավշային հանգույցները` մեծանում: Օրգանիզմը հիմնականում ինքնուրույն հաղթահարում է վարակը:
Ծանր դեպքերում (սեպտիկ օստեոմիելիտ) հիվանդությունն ընթանում է առանց նախանշանների ու վնասվածք, ցրտահարություն, վիրավորում ստանալուց հետո ընդամենը 5-7 ժամում ջերմությունը բարձրանում է մինչև 41°С, հիվանդը ուժեղ դող է զգում, գիտակցության կորուստ է լինում: Երբեմն նման դեպքերում տեղի երևույթները պարզապես չեն հասցնում զարգանալ` հիվանդի մահվան պատճառով (30-32% դեպերում) :
Հեմատոգեն ենթասուր օստեոմիելիտը կարող է զարգանալ անգամ բավարար ինքնազգացողության, ու ոչ այնքան բարձր ջերմության, ախտահարված հատվածի թույլ ցավի ու դողէրոցքի բացակայության ֆոնին: Տեղային ախտանշանները զարգանում են դանդաղ ու ոչ այնքան հստակ: Բարդություններ ու մահացու ելք տվյալ դեպքում հազվադեպ են լինում:
Բուժման նպատակով, բոլոր դեպքերում հիվանդը հոսպիտալացման ենթակա է: Համալիր բուժում պետք է իրականացնել, որը ներառում է հակաբիոտիկներ, ընդհանուր ամրապնդող միջոցներ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև վիրաբուժական միջամտություն:
Ծայրահեղ կարևոր է օստեոմիելիտի ախտորոշումը. Հաճախ այն շփոթվում է ոսկրերի թոքախտի ու սիֆիլիսի հետևանքների հետ:
Այսօր բարձրարդյունավետությամբ դեղորայքի կիրառմամբ (հակաբիոտիկներ) հնարավոր է բուժական թերապիայի արդյունավետությունը բարձրացնել` նվազեցնելով վիրաբուժական միջամտության անխուսափելիությունը: