Սա հոդերի ոչբորբոքային քրոնիկ հիվանդություն է, որի առաջացման պատճառները պարզված չեն: Հիվանդության հիմնական ախտանշաններն են հոդերի ձևափոխությունը, ցավն ու դժվար շաժունակությունը: Սակայն ամենաարտահայտվածը տարաբնույթ հոդացավն է: Հիվանդությանը բնորոշ է մեխանիկական ցավը, որն առաջանում է ծանրաբեռնվածության ազդեցությամբ ու անցնում է հանգստի ժամանակ: Այս կամ այն չափով օստեոարթրիտը հանդիպում 70-ից մեծ մարդկանց մեծամասնության մոտ ու, միանման հաճախականությամբ ինչպես տղամարդկանց, այնպես էլ` կանանց մոտ, սակայն տղամարդկանց մոտ ավելի վաղ տարիքում է այն զարգանում:
Օստեոարթրիտ հիվանդությունը հանդիպում է ողնաշարավոր բոլոր կենդանատեսակների, նաև` ձկների մոտ, սակայն, որքան էլ տարօրինակ է` չեն հիվանդանում “կախված” կենսակերպ ունեցող կենդանիները, ասենք` չղջիկները:
Ախտանշանները
Այս հիվանդության դեպքում կարճաժամկետ ցավ է առաջանում երկարատև հանգստից հետո և անցնում է ակտիվ շարժման ժամանակ: Սակայն, հիմնականում տարածված կարծիք կա, որ հիվանդությունը տարիքային է ու գրեթե անխուսափելի, ինչպես մազերի ճերմակելն է կամ էլ մաշկի կնճռոտումը: Եվ, այնուամենայնիվ, օստեոարթրիտը չի կարելի հոդերի սովորական մաշվածությամբ բացատրել: Այս հիվանդությանն ախտանշաններն են`
— ցավը արթնանալուց կամ էլ երկար նստելուց հետո
— մեկ կամ մի քանի հոդերի այտուցը
-խշրտոցն ու մեկը մյուսին քսվելու զգացումը:
Բուժումը
Բուժման համար պետք է հոդերի մասնակցությամբ վարժություններ կատարել,կարգավորել քաշը ( հոդերի բեռը կթեթևացնի. նպատակի համար հարմար են սննդակարգերը, կանոնավոր, չափավոր ակտիվությունը, երբեմն նշանակվում է նաև ֆիզիոթերապիա):
— ոչ դեղորայքային ցավը մեղմող միջոցների կիրառում, ցավազրկողների օգտագործում
-երբեմն էլ վիրահատական միջամտություն է պահանջվում:
Լավ արդյունք ստանալու համար համալիր բուժումն է օգտակար, այսինքն` միաժամանակ, քաշի նվազեցումը, հոդերի ծանրաբեռնվածության թեթևացումը կամ է վերացումը:
Հոդերը նույնպես հանգստի կարիք ունեն: Դրա համար լավ կլինի, որ հիվանդները սովորեն ճանաչել տագնապի ազդանշաններն ու հնարավորինս թեթևացնեն վիճակը: Ուժեղ ցավը խանգարում է նաև քնին, իսկ արթրոզի դեպքում լավ ցավազրկող է հանդիսանում առողջ քունը: Եթե տառապում եք քնի խանգարումներից, ապա կարելի է երկարատև ազդեցությամբ ցավազրկող ընդունել:
Ոչ դեղորայքային ցավազրկողներից են տաքն ու սառը: Ցավող հոդին կարելի է տաք թրջոց դնել կամ էլ տաք ցնցուղ ընդունել: Դա կօգնի ավելացնելու արյան հոսքն ու մեղմելու ցավը: Նման ազդեցություն են ունենում նաև սառը թրջոցերը, դրա համար հարմար են անգամ սառցախցում պահված բանջարեղենն ու սառույցը, որոնք պետք է ուղղակի լաթի մեջ փաթաթել:
Մերսումը նույնպես արդյունավետ է, օգնում է ակտիվացնելու արյան շրջանառությունը, իսկ մարմինն էլ տաքացնում է:
Հոդացավը մեղմելուն օգնում են զանազան ցավազրկողները, որոնք սակայն, օգտագործելուց առաջ հարկ է մասնագետի հետ խորհրդակցել, որ օգուտի փոխարեն դրանք վնաս չվնասեն: