Օրգանիզմը սարքի, մեքենայի է նման, որն աղտոտվում ու խափանվում է անորակ ու ոչ էկոլոգիական մթերքից, աղտոտված օդից: Սակայն, եթե սարքը կարելի է նորոգել, իսկ թափթփված տունն էլ մաքրել ու անպետք իրերը դեն նետել` ազատելով դրանցով զբաղված տարածքը, ապա օրգանիզմը թույներից ու խարամներից կարելի է մաքրել բնական միջոցներով, մթերքով:
Շատ միջոցներ հայտնի են, մթերքներ էլ կան, որոնց «մաքրող» հատկության մասին տեղյակ չենք:
Կիտրոն
Այսօր թերևս մրսածության դեմ որպես առաջին միջոց բոլորը միաբերան կասեն` կիտրոն օգտագործեք: Իսկ մեր մեծերն էլ, երբ թեյ էին տալիս կիտրոնով, և մենք նույնպես, որ շարունակում ենք այդ լավ տարբերակը կիրառել , շատ չենք էլ խորանում վարակի դեմ վիտամինի ազդեցության մասին: Իրականում, կիտրոնը օգնում է, որ տոքսինները փոխարկվեն ջրալույծ նյութերի, որոնք օրգանիզմից ավելի հեշտ են դուրս գալլիս: Կիտրոնը խթանում է լյարդի աշխատանքն ու մաքրում արյունը:
Բազուկ
Վիտամինային ռումբ, որի բաղադրության մեջ բետակարոտին, մագնեզիում, կալցիում, ցինկ, երկաթ ու С, В3 և В6 վիտամիններ կան: Օգնում է լյարդին ու լեղապարկին` քայքայելու թույները, իսկ բջջանքը բարելավում է մարսողությունն ու նպաստում «թափոնների» դուրսբերմանը: Օրգանիզմը մաքրելու նպատակով կարելի է կիրառել հում վիճակում, կանաչիով ու կիտրոնահյութով:
Խնձոր
Հարուստ է բջջանքով ու սննդարար նյութերով: Խթանում է լեղարտադրությունը, որը լյարդն օգտագործում է թույներից ազատվելու համար: Պեկտինն օգնում է ազատվելու ծանր մետաղներից ու սննդային հավելումներից:
Կանաչ բանջարեղեն
Մեծ քանակությամբ քլորոֆիլ են պարունակում, որն օգնում է օրգանիզմին ազատվելու ծանր մետաղներից, թույներից, հերբիցիդներից ու պեստցիդներից: Կանաչ բանջարեղենը` կանաչի, վարունգ, մաղադանոս, բրոքքոլի ևն, օգնում են օրգանիզմին, լիարժեք ու առողջ սննդակարգի բաղադրիչ են համարվում, օգնում մաքրելու արյունն ու այն հարստացնելու թթվածնով:
Բարեբախտաբար, թվարկված միջոցները վաճառվում են ամենուր, այն էլ` առանց դեղատոմսի: