Մանդարինի հայրենիքը Չինաստանն է: Բոլոր ցիտրուսազգիներից մանդարինն ամենացրտադիմացկունն է:
Բուժական նշանակությունը
Մանդարինի հյութը օգտակար դիետիկ և բուժիչ միջոց է: Այն նույնիսկ այդ նպատակով երեխաներին ու հիվանդներին է առաջարկվում.
— բարձր ջերմության դեպքում մանդարինի հյութը հագեցնում է ծարավը:
— օգտագործվում է ասթմայի(կրծքահեղձուկ) ու բրոնխիտի բուժման նպատակով:
— թոքերը խորխից մաքրելու համար խորհուրդ է տրվում ամեն առավոտ մեկ բաժակ մանդարինի հյութ խմել:
— մանդարինի կեղևի եփուկը (1:10 հարաբերությամբ) փափկացնում է հազն ու խորխաբեր ազդեցություն ունենում:
— փորլուծով ուղեկցվող ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների դեպքում շատ օգտակար է թարմ մանդարինն ու հյութը:
— կեղևը դեղագործության մեջ օգտագործվում է որպես ախորժաբեր, մարսողությունը բարելավող միջոց.օգտագործվում է կեղևից պատրաստված թուրմի 10-20 կաթիլ, ուտելուց 15-30 րոպե առաջ:
— մանդարինի հյութն առաջարկվում է ճիճվային հիվանդությունների դեմ օգտագործել:
— հակացինգային (լնդախտ) ազդեցությամբ է օժտված, բարելավում է նյութափոխանակությունը;
— իսկ եթերայուղը բարձրացնում է տրամադրությունը:
— Ի դեպ, մանդարինի կեղևի եփուկն օգնում է արյան մեջ շաքարի մակարդակը նվազեցնելուն: Դրա համար 3 մանդարինի կեղևը եռացնում են 10 րոպե` 1 լ ջրի մեջ: Եփուկն առանց քամելու պետք է դնել սառնարանը ու ընդունել ամեն օր:
— մանդարինն ու հյութը ֆիտոնցիդների շնորհիվ հակամանրէ ազդեցություն ունեն:
— արդյունավետ ազդեցություն ունեն դիզենտերիայի դեպքում:
— առատ դաշտանային արյունահոսության դեպքում` որպես արյունը վերականգնող միջոց;
— Մանդարինի հյութով բուժում են մաշկային հիվանդությունները. թարմ հյութը սպանում է սնկերը. մաշկն ու եղունգները բուժելու համար պտղամսով կամ էլ կեղևով կարելի շփել սնկով ախտահարված մասերը:
Հիշեցում. Մանդարինը կարող է գրգռել երիկամներն ու ստամոքսի ու աղիքների լորձաթաղանթը: Ուստի, ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունների, գաստրիտների ու ստամոքսի բարձր թթվայնության, հաստ աղիքի բորբոքման ու աղիքների բորբոքային հիվանդությունների սրացման, խոլեցիստիտի ու սուր նեֆրիտի դեպքում խորհուրդ չի տրվում առաջարկված միջոցները կիրառել: