տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Լույսի տակ քնելը կարող է վնասել առողջությունը

Բժշկի անկյուն. Լույսի տակ քնելը կարող է վնասել առողջությունը

173
0

795420

Լուսը միացրած քնելը կարող է վնաս հասցնել առողջությանը: Ու, որքան պայծառ է այդ լույսը, այնքան մեծ է դեպրեսիայի և ինքնասպանության   հակման հավանականությունը:

Միացրած հռուստացույցի, լույսի տակ քնելը հոգեկան առողջությանը լուրջ վնաս է հասցնում, հայտնել են ճապոնացի գիտնականները` վերջերս կատարած հետազոտությունների հիման վրա:

«Փորձերի արդյունքում մենք պարզեցինք, որ քնած ժամանակ օրգանիզմի վրա լույսի ազդեցությունը մեծացնում է անքնության, արյան բարձր ճնշման, դեպրեսիայի ռիսկը, վատացնում քնի որակը, ինչը բացասական ազդեցություն է ունենում նյութափոխանակության պրոցեսների վրա ու նույնիսկ հանգեցնում ինքնասպանության մասին մտքերի»,ասում է  մասնագետը:

Ու չնայած գիտնականներին դեռևս չի հաջողվել պարզել, թե  հատկապես ինչպես է լույսը վնասում օրգանիզմին գիշերային քնի ժամանակ, սակայն մասնագետը դա կապում է  ցիրկադային ռիթմերի հետ, որոնք պատասխանատու են քնի ու արթուն վիճակի հերթագայության, ինչպես նաև օրգանիզմի կենսականորեն կարևոր պրոցեսների համար:

Եվ, բացի այդ հայտնի է, որ գիշերային քնի ժամանակ լույսը խոչընդոտում է մելատնինի մշակումը.հորմոն, որը պատասխանատու է նի որակի ու հոգեկան պրոցեսների համար:

Դրա համար, գիտնականները խորհուրդ են տալիս քնել լրիվ մթության մեջ, սակայն եթե ինչ-ինչ պատճառներով դա անհնար է, ապա կարելի է օգտագործել ականջախցեր ու հատուկ աչքերը ծածկող դիմակ:

Ավելորդ չի լինի նաև մուգ վարագույրը, որը փողոցի լուսավորությունը կքողարկի: