Սա սուր, որոշ դեպքերում` կյանքի համար նույնիսկ վտանգավոր ալերգիկ ռեակցիան է, որն արտահայտվում է մաշկի, ենթամաշկային հյուսվածքի ու մկանների հանկարծակի այտուցմամբ:
Այտուցի այս տեսակը Կվինկեի է անվանվել առաջին անգամ այն նկարագրած գիտնականի ազգանունով:
Կարող է զարգանալ ցանկացած տարիքում: Այն հանկարծակի հայտնվելուց հետո մի քանի ժամից մինչև 2-3 օր հետո անհետ անցնում է :Կվինկեի այտուցը մաշկի ալերգիկ ռեակցիան է տարբեր գործոնների նկատմամբ:
Հաճախ Կվինկեի այտուցն ուղեկցվում է եղնջատենդով:
Կվինկեի այտուցը վտանգավոր է, երբ այն առաջանում է կոկորդի շրջանում: Սկզբում տուժածի ձայնը խռպոտում է, ապա «հաչոցի» նմանվող հազ է զարգանում` դժվարացնելով շնչառությունը; Հիվանդի մաշկը կապտավուն երանգ է ստանում, ապա կտրուկ գունատվում է: Գրագետ բուժման բացակայության դեպքում հիվանդը կարող է շնչահեղձ լինել:
Բուժումը ենթադրում է ալերգենի կամ մյուս գործոնների հայտնաբերում ու վերացում, ինչպես նաև դեղորայքային բուժում` անհրաժեշտության դեպքում: