տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Կատարակտ

Բժշկի անկյուն. Կատարակտ

445
0

cataracteye

Կատարակտն  աչքերի տարածված հիվանդություն է, որի դեպքում աչքի ոսպնյակն   ասես պղտորվում է, ինչի հետևանքով տեսողության տարբեր աստիճանի խանգարումներ են առաջանում: Այս հիվանդությունն առավելապես հանդիպում է տարեց մարդկանց մոտ: Մասնագետները տարբերակում են կատարակտի մի քանի տեսակ, բնածին, վնասվածքային,  ճառագայթային:

Միջազգային վիճակագրության համաձայն, այսօր աշխարհում  ավելի քան 20 մլն մարդ է հիվանդ կատարակտով, որոնց  մեծ մասը տարեցներ են:

75 տարեկանում կատարակտ է հանդիպում տղամարդկանց 25%-ի, կանանց` 45%-ի մոտ: Իսկ 80-ի սահմանը հատած մարդկանց մոտ այս հիվանդության տարածվածությունը հասնում է 95%-ի:

Հիվանդության զարգացմանը կարող է նպաստել նաև աչքի անգամ աննշան մեխանիկական կամ էլ քիմիական  վնասվածքը: Կատարակտի զարգացմանը նպաստում են նաև տարբեր հիվանդություններ, օրինակ` կարճատեսությունը կամ էլ գլաուկոմայի ծանր ասիճանը, դիաբետը, խորացած ավիտամինոզը: Բժիշկ վերլուծաբանների տվյալներով, ողջ աշխարհում 15 մլն մարդու մոտ կատարակտով է սկսվել լրիվ կուրացման պրոցեսը: Բացի այդ, հիվանդության զարգացմանը կարող են նպաստել վատ էկոլոգիան, ճառագայթահարումը, թունավորումը քիմիական թույներով, ծխելը:

Հիվանդության նախնական փուլը սկսվում է ոսպնյակի թեթևակի մշուշվածությամբ: Միայն խորացած հիվանդության ժամանակ է մթնում աչքերի առաջ: Մարդը միայն կարողանում է լուսավորվածությունները նկատել: Ոչ խորը կատարակտին բնորոշ է տեսողական սրության հանկարծակի կորուստը: Իսկ հիվանդության խորացման դեպքում ոսպնյակը կաթնագույն է դառնում կամ էլ լրիվ սպիտակում:

Ախտանշանները

Գլխավոր ախտանշանը՝ որևէ իրի նայելիս աչքերի առջև բծերի առկայծումն է: Հնում այդ հիվանդությունը նույնիսկ ջրվեժ են անվանել, քանի  դրա ժամանակ հիվանդին թվում է, թե աչքերին թաղանթ է քաշված ու նա նայում է ապակու միջով:

Կատարակտի դեպքում շատ դժվար է մանր դետալներով աշխատելը, կարդալն ու գրելը: Հիվանդության «հասունացման» հետ բիբերն աստիճանաբար սպիտակ գույն են ստանում:

Վիճակագրության համաձայն, կատարակտով հիվանդ մարդկանց 12%-ի մոտ հիվանդությունը ծանրանում է 5 տարվա ընթացում: 15%-ի մոտ հիվանդությունը 10-12 տարում է զարգանում, 75%-ի մոտ զարգացումը կատարվում է 7-10 տարում: Բոլոր այս դեպքերում վիրաբուժական միջամտություն է պահանջվում:

Այսօր կատարակտը բուժում են միայն ուլտրաձայնային ֆակոէմուլսիֆիկացիայով` արհեստական ինտրաօկուլյար ոսպնյակի տեղադրմամբ: Այդ վիրահատության ժամանակ կատարակտով ախտահարված ոսպնյակը փոխարինվում է արհեստականով` տեղային անզգայացմամբ, որը, ինչպես վստահեցնում են մասնագետները, սրտի վրա բացասական ազդեցություն չի ունենում ու, անկախ տարիքից, բոլորն էլ թեթև են տանում: Դրա համար էլ մասնագետները հորդորում են, եթե ունեք խնդիր, մի հետաձգեք վաղվան, քանի որ բարձիթողի հիվանդությունն ուղղակի կզրկի ամենամեծ պարգևից` աշխարհը ողջ գունապնակով տեսնելու հրաշքից: