Կարճ ընդմիջումով ծննդաբերությունները վտանգավոր են: Մեծանում է այդ ընդմիջումից հետո ծնված երեխայի մոտ աուտիզմի (հաղորդակցման, շփման ու խոսքի զարգացման խանգարում) վտանգը 150%-ով: Եթե երկրորդ երեխայով կինը հղիացել է առաջին երեխայի ծնվելուց հետո 12 ամսվա ընթացքում, ապա, վտանգը մեծանում է: Անվտանգ է համարվում 2-5 տարի ընդմիջումը:
Սակայն, ծննդաբերությունից 5 տարի հետո հղիության դեպքում երեխայի մոտ աուտիզմի վտանգը կրկին մեծանում է 30%-ով, իսկ 10 տարվա ընդմիջման պարագայում` 40%-ով, ասվում է կոլումբիական համալսարանի մասնագետների ուսումնասիրության մեջ: Գիտնականներն առայժմ չեն կարողացել պարզել, թե ծննդաբերությունների տարբերությունն է ազդում աուտիզմի ռիսկի մեծացմանը, թե այլ կողմնակի գործոններ, որոնք փաստորեն նպաստում են, որ կինը առաջին երեխայի ծննդից հետո արագ հղիանա:
Մասնագետները նման եզրահանգում են կատարել 1987-2008-ին Ֆինլանդիայում ծնված ավելի քան 7000 երեխաների հետազոտությունից: Նրանց 1/3-ի մոտ աուտիզմ է ախտորոշվել: Ու առաջին հղիությունից հետո որքան արագ է կինը հղիացել երկրորդ երեխայով, այնքան այդ երեխայի` աուտիզմով հիվանդ լինելու ռիսկը մեծ է եղել: