Կիրառման եղանակը
1. Սպիտակ կավն, ըստ էության, հարմար է բոլոր տեսակի մազերին: Կանոնավոր կերպով կիրառելու դեպքում մազերն ամրանում են:
2. Երկնագույն կավը խորհուրդ է տրվում մազաթափության դեպքում, հատկապես եթե դա կապված է վիտամինների անբավարարության հետ:
3. Կարմիրն օգտակար է յուղոտ մազերին: Նպաստում է միկրոշրջանառության բարելավմանն ու կարգավորում գլխամաշկի ճարպարտադրությունը:
4. Շատ օգտակար է կանաչ կավը: Թեփի դեմ պայքարի լավագույն միջոց է համարվում: Սովորաբար այդ միջոցն է նշանակվում խնդրի լուծման համար, եթե մյուս միջոցներն օգուտ չեն տալիս:
5. Մոխրագույնն օգնում է գլխամաշկը խոնավացնելուն: Խորհուրդ է տրվում կիրառել արևի տակ տևական ժամանակ անցկացնելուց ու հաճախակի ներկելուց հետո մազերի որակը վերականգնելու նպատակով: Մոխրագույն կավն օգտագործելուց հետո մազերը ձիգ ու փայլուն են դառնում:
6. Դեղին կավը սովորաբար կիրառվում է մազաթափության կանխարգելման նպատակով: Պարունակում է կալիում ու երկաթ, որը հնարավորություն է տալիս ջրային հավասարակշռությունը պահպանել ու նպաստում է մազի կառուցվածքի բարելավմանը:
Կավային դիմակները շաբաթական 2 անգամ են կիրառում, իսկ եթե մազերը բուժման կարիք ունեն, ապա ամսական մի քանի անգամ:
Ընդհանրապես, փաթեթի վրա նշվում է կիրառման եղանակը: Պետք է դիմակն օգտագործել ճշգրիտ ցուցման համաձայն: Դիմակի ազդեցության ժամանակը լրանալուն պես (սովորաբար` 40 րոպե) պետք է լավ լվանալ մազերը սովորականի նման՝ շամպունով:
Պետք է անպայման կիրառել թարմ պատրաստված դիմակ, քանի որ այն շուտ փչացող է: Ու չի կարելի կավը բացել եռման ջրով, քանի որ այդ դեպքում կորցնում է օգտակար հատկությունները: Ավելի լավ է դրա համարլ գոլ կամ էլ հանքային ջուր օգտագործել:
Դիմակի ազդեցությունն ուժգնացնելու նպատակով կարելի է եթերայուղեր ավելացնել, մեղր, ձու կամ էլ կիտրոնահյութ: Լավ կլինի ամեն անգամ տարբեր գույնի կավով դիմակ անել:
Ի դեպ, կավը լուծում է գլխամաշկի բոլոր խնդիրները: