Սա գերազանցապես մանկական հիվանդություն է համարվում, սակայն, մանուկ հասակում չվարակված մեծահասակները նույնպես ոչ հաճախ, սակայն կարող են վարակվել: Ջրծաղիկը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով` հիվանդից առողջ, այդ հիվանդությամբ դեռևս չվարակված երեխաներին: Հիվանդության գաղտնի շրջանը 10-21 օր է, ուստի, եթե երեխան վերջին 3 շաբաթը շփվել է հիվանդի հետ(օրինակ` մանկապարտեզում, դպրոցում, տրանսպորտում ու այլ հասարակական վայրերում), ապա վարակվելու հավանականությունը խիստ մեծ է : Ցավոք, հիվանդությունը վարակիչ է մինչ ախտանշանների հայտնվեը: Սկզբում, ցանի հայտնվելուց 2 օր առաջ ու դրանից մեկ շաբաթ անց էլ հիվանդը շրջապատի համար վտանգ է ներկայացնում:
Ցանը մանր բշտերի տեսք ունի, որոնք չափսերով մեծանում են, տեղակայվում մարմնի ցանկացած հատվածում (նաև գլխամաշկին) , ապա հեղուկով լցված բշտեր են գոյանում, որոնք կամ չորանում են` վերածվելով չոր կեղևի կամ էլ բացվում են` առաջացնելով խոցեր:
Եվ քանի որ ցանառաջացումն ուղեկցվում է քորով, ապա երեխաները հաճախ են անգիտակցորեն քորում, որը հանգեցնում է նոր բշտերի առաջացման:
Նման կարող են դիտվել նաև լորձաթաղանթի ու անգամ շաղկապենու փոփոխություններ, ինչը նաև ցավոտ է:
Առաջին օրերին բնորոշ է ջերմության բարձրացումը, գլխացավը, վատ ինքնազգացողությունը, ախորժակի բացակայությունը: