Խոլեստերինն օրգանիզմին հարկավոր է D վիտամինի մշակման, ավելի ճիշտ` կորտիզոլի, կորտիզոնի, էստրոգեն ու պրոգեստերոն կանացի և արական տեստոստերոն հորմոնների մշակման ու նյարդային բջիջիների աշխատանքին մասնակցոթյան համար:
Այսօր բոլորը գիտեն աթերոսկլերոզի և խոլեստերի մասին: Ինչպե՞ս է զարգանում աթերոսկլերոզը: Սկզբում զարկերակի պատին միկրոբորբոքում է առաջանում ազատ ռադիկալների կամ էլ վարակների պատճառած վնասվածքներից: Իսկ հետո օրգանիզմը բջջային պատերն ամրացնում է խոլեստերինային շերտավորմամբ, որոնք արյունից ավելի շատ նյութեր են հավաքում: Դրանք թերթիկների տեսքով նստում են անոթի պատերին: Դրանից այն անոթը, որի վրա շատ են նմանատիպ թերթիկները, կորցնում է առաձգականությունը, նեղանում է լուսանցքը: Աթերոսկլերոզը հանգեցնում է օրգանիզմի ընդհանուր ծերացման, քանի որ օրգանիզմը թերսնվում է:
Սա ամբողջ պատկերը չէ. ստենոկարդիան, արյան բարձր ճնշման հիվանդությունները, միոկարդի ինֆարկտը ևս աթերոսկլերոզի հետևանք են: Իսկ շաքարային դիաբետի ու խոլեստերինի միահյուսման հետևանքով հիվանդի մոտ առաջանում է կուրություն, լրջորեն վնասվում են ոտքերի զարկերակները, ինչը ի վերջո հանգեցնում է անդամահատման անխուսափելիության:
Խոլեստերինի 20%-ն օրգանիզմ է մտնում սննդի հետ: Յուղալի սննդակարգ` գումարած ձու, և աթերոսկլերոզը երաշխավորված է: Իսկ խոլեստերինի մակարդակը նվազեցնող սնունդը հիմնականում բջջանք պարունակող բանջարեղենն է: Եվ պետք է հիշել, որ ֆիզիկական մեծ ակտիվության հետ ավելի շատ խոլեստերոլ է ծախսվում հորմոնների սինթեզի ու նյութափոխանակության համար: Ո՞ր տարիքից է հարկավոր հսկել խոլեստերինի մակարդակը
Ցավոք, աթերոսկլերոզը (արյունատար անոթներում խոլեստերինային նստվածք) սկսվում է երիտասարդ տարիքից: Եթե խախտում եք սննդակարգը, սակավաշարժ եք, ապա արյան բարձր ճնշման հիվանդություններ կարող են առաջանալ 40-ում կամ էլ 50-ում: Այսօր սրտամկանի ինֆարկտն ու կաթվածը երիտասարդացել են: Ուստի, խոլեստերինի բարձր մակարդակն ու աթերոսկլերոզն անուշադրության մատնել ոչ մի կերպ չի կարելի: Այն, ի վերջո, անպայման կհանգեցնի լուրջ հետևանքների:
Խոլեստերինի մակարդակը նվազեցնելու մի քանի միջոց
Հարկավոր է հետևել քաշին. որքան «լիքն եք», այնքան շատ խոլեստերին է ձեր օրգանիզմն արտադրում: Քաշի ավելացումն ուղիղ համեմատական է օրգանիզմում խոլեստերինի ավելացմանը: Յուրաքանչյուր 0,5 կգ քաշը խոլեստերինի մակարդակը 2 նիշով ավելացնում է:
Հարկավոր է կրճատել ճարպերի քանակը, այլ կերպ` միսը, կարագը, պանիրը: Հնարավորության դեպքում դրանք փոխարինել ձկնեղենով, թռչնամսով, ցածր յուղայնությամբ մթերքներով ու եգիպտացորենի, արևածաղկի կամ էլ սոյայի ձեթով կամ, ավելի լավ է` զեյթունի ձեթով:
Ձու շատ ուտել չի կարելի, սակայն պետք չէ սննդակարգից ընդհանրապես հանել:
Ճիշտ կլինի լոբազգիներ օգտագործել. այս սննդատեսակը պարունակում է պեկտին անունով ջրում լուծելի բջիջներ, որոնք պատում են խոլեստերինն ու օրգանիզմից դուրս բերում ավելի շուտ , քան այն կհասցնի վնասել: Ի դեպ, խոլեստերինը նվազեցնող հատկություն ունեն բոլոր լոբազգիները:
Մրգերը նույնպես պեկտինի պարունակության շնորհիվ նվազեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Վարսակի թեփը նույնպես լոբազգիների նման ազդեցություն ունի: