Տարեցների մոտ հոտառության թուլացումը կարող է հետագա 5 տարիներին մահանալու մասին ահազանգել:
Նոր հետազոտության համաձայն, փորձարկվողների 39%-ը, ովքեր հոտառության թեսթը չէին անցել, մահացել են հետագա 5 տարվա ընթացքում: Իսկ նրանց շրջանում, ում հոտառությունը կարգին վիճակում է եղել թեսթավորման պահին, մահացությունը կազմել է ընդամենը 10%:
Մասնագետներն էլ ըստ այդմ այն եզրակացության են հանգել, որ հոտառության խանգարումը կարող է սրտային անբավարարության, քաղցկեղի կամ էլ թոքերի հիվանդության մասին վկայել:
Չիկագոյի համալսարանի վիրաբուժության մասնագետի խոսքով, հոտառության թուլացումը կամ էլ կորուստը չի նշանակում, որ անպայման, անխուսափելի մահվան սպառնալիք է առաջացել, այլ դա պետք է ընդունել որպես նախազգուշացում, որ ինչ-որ բան այնպես չի :
Մասնագետները կարծում են, որ դա հնարավորություն կտա շուտ հայտնաբերելու հիվանդությունների բոլոր ռիսկերն ու արդյունավետ պայքարելու դրանց վերացման ուղղությամբ: