տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Հենաշարժողական ապարատի վնասվածքներ

Բժշկի անկյուն. Հենաշարժողական ապարատի վնասվածքներ

600
0

bigstock-Hamstring-sprain-or-cramps-Ru-36415981

Հենաշարժողական ապարատի վնասվածքներ  են մկանների, հոդերի ու ոսկորների բազմատեսակ ու բազմաբնույթ խախտումները: Պայմանական դրանք կարելի է  բաժանել մի քանի խմբի.

-ոսկրերի վնասվածքներ

-կոտրվածքներ

-ճաքեր

-հոդերի վնասվածքներ

-հոդախախտ

-մկանների ու ջլերի  պատռվածք

-ջլերի վնասծվածք

—կապանների վնասվածք

-ջլերի ձգավնասում :

Ոսկրի կոտրվածքն ուղեկցվում է   տանելի, սակայն սուր ցավով, որն ուժգնանում է շարժվելիս: Որոշ ոսկրների կոտրվածքը հանգեցնում է վերջույթների շարժումների սահմանափակման, օրինակ` ազդրի կոտրվածքը հանգեցնում է ամբողջ ոտքի, իսկ ուսոսկրի կոտրվածքը` ամբողջ թևի անշարժության: Հիմնականում կոտրվածքների ախտորոշումը դժվարություն չի ներկայացնում: Բացի ցավից ու  շարժունակության կորստից, կոտրվածքների դեպքում, վնասվածքից մի քանի ժամ հետո նաև այտուց է առաջանում:

Քանի որ կոտրվածքների դեպքում ցավ է առաջանում կոտրված մակերեսների շփումից ու ցավն էլ անցնում է այն ժամանակ, երբ այդ շփումը դադարում է, ուստի, բուժման նպատակով տեղային անզգայացմամբ գիպսե վիրակապ է դրվում:

Ճաքի դեպքում ոսկրի ամբողջականությունը չի խախտվում, սակայն ցավ ու վնասվածքից օրեր անց  նաև այտուց է առաջանում:

Հոդախախտն անհնար է չնկատել: Ցավը չափազանց ուժգին է. ցանկացած շարժում անասելի ցավ է պատճառում տուժածին: Լրիվ հոդախախտի ժամանակ հոդի ձևախախտումն անգամ անփորձ մեկը կարող է նկատել. ասենք, եթե ձեռքի հոդախախտի դեպքում այն ասես կարճացած լինի, իսկ մաշկի տակ կարելի է տեսնել ու նույնիսկ շոշափել հոդից դուրս թռած ոսկրի եզրը: Դրանից հետո շուտով այտուց է առաջանում. կարևոր է մինչ այտուցառաջացումը բժշկի դիմել, քանի որ այդ ժամանակ է, որ կարելի է հեշտությամբ  վերացնել այն: Դրանից հետո սովորաբար, գիպսե վիրակապ է դրվում` որոշ ժամանակով հոդն անշարժացնելու նպատակով: Դա նվազեցնում է ցավն ու հոդին հնարավորություն տալիս վերականգնելու խանգարված ֆունկցիան:

Ջլերի պատռվածքը բավական հազվադեպ հանդիպող վնասվածք է: Դրան  չափազանց գերլարում է նախորդում: Մկանային կուտակում է ասես առաջանում ջլերի կամ էլ մկանների պատռվածքի հետևանքով, ինչը  սաստիկ ցավ ու վերջույթների անշարժացման է հանգեցնում: Նման   վնասվածքները բուժվում են միմիայն վիրաբուժական միջամտությամբ, պատռվածքները կարելով:

Հենաշարժողական ապարատի վնասվածքներից ամենահաճախ հանդիպողը ջլերի ձգումն է : Արտահայտվում   է հոդերի շրջանում առաջացած ցավով, որ երկար է անհանգստացնում, չնայած վնասվածքի այս տեսակի դեպքում ոչ մի արտաքին արտահայտություն չի լինում: Ջլերի ձգումն առանձնահատուկ բուժում չի պահանջում, պարզապես պետք է պայմաններ ստեղծվեն, որ վնասված հոդը հանգստանա: Հոդի ֆունկցիաների արագ վերականգնմանը նպաստող որոշ դեղամիջոցներ կան: